ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, February 26, 2011 12:59 - չքննարկված

Քաղաքապետի գործունեության արդյունքում շուտով պաշտոնյաները կկարողանան. մերժել՝ հինգ լեզվով, վիրավորել՝ չորս լեզվով, ցրել՝ տաս լեզվով, կաշառք վերցնել՝ աշխարհի բոլոր լեզուներով:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները հակասահմանադրական են համարում Երեւանի քաղաքապետի որոշումը` քաղաքապետարանում ռուսերենի դասընթացներ անցկացնելու վերաբերյալ:

Քաղաքացիական նախաձեռնության անդամները կարծում են, որ քաղաքապետի այս որոշումը հակասում է նաեւ Հայաստանի Անկախության հռչակագրին եւ «Լեզվի մասին» օրենքին:

Օրերս Երեւանի քաղաքապետարանում քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովի ներկայությամբ մեկնարկեց քաղաքապետարանի աշխատակիցների համար ռուսերենի դասընթացները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը ասաց, թե իրենք սպասում էին, որ «Լեզվի մասին» օրենքի փոփոխությանը կհաջորդեն այսպիսի քայլեր:

«Իհարկե, ոչ ոք չէր կարող ասել, թե առաջին, ամենաթույլ օղակը կլինի քաղաքապետարանը, բայց խնդիրը դա չէ: Խնդիրը այն է, որ մենք զգուշացնում էինք, որ արհեստականորեն միջավայր է ստեղծվելու օտարալեզու դպրոցների շրջանավարտների համար: Հիշենք սովետական մեր անցյալը` աշխատանքի ընդունվում էին ռուսերենի լավ իմացությամբ, եւ ռուսերենի լավ իմացության գլխավոր գրավականը ռուսական դպրոց ավարտելն էր», – ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ հունվարի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Ազգային ժողովի կողմից ընդունած «Լեզվի մասին» օրենսդրական փաթեթը (ներառում էր «Լեզվի մասին» օրենքը, որում լրացում կատարվեց եւ «Հանրակրթության մասին» օրենքը, որում փոփոխություններ կատարվեցին), որը հնարավորություն է տալիս Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ: Այս օրենսդրական փաթեթը հասարակական դժգոհության լուրջ ալիք էր բարձրացրել դեռեւս անցյալ տարվա կեսերից:

«Ազատություն» ռադիոկայանին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության տրամադրած մամլո հաղորդագրության մեջ նշված է, թե «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար, Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, բացելով ռուսաց լեզվի դասընթացները, հայտարարել է. – «Ռուսերենի իմացությունը թույլ կտա բարձրացնել քաղաքապետարանի կառավարչական որոշումների մշակման որակը»:

«Դա սանձարձակ իմպերիալիստի արտահայտություն է, ռասիստական ենթատեքստ եմ ես այստեղ տեսնում: Այսինքն եթե մենք ավելի «բարձր» ռուսական մշակույթին չառնչվենք, ապա չենք կարողանա ինքներս մեզ կառավարել: Բայցի այդ, կարո՞ղ է մեկը ինձ բացատրել, թե 1828-ից մինչեւ 1991 թիվը այդ ի՞նչ կառավարման գաղտնիքներ են մնացել հայ ժողովրդից, որ մենք մինչեւ հիմա չենք ընկալել», – Կրիվոպուսկովի հայտարարության մասին ասաց Հովհաննիսյանը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ