ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, February 26, 2011 12:12 - չքննարկված
Որպեսզի լրիվ պատկերացում կազմեք Հայաստահից արտագաղթի պատճառների մասին, կարդացե՛ք սա…
Վարդան Այվազյանը 3 միլիոն ռուբլի է առաջարկում իր որդուն պատկանող «Բենթլի» ավտոմեքենայի դիմաց, իսկ լրագրողին՝ գործարք
Փետրվար 25, 2011 | 00:10
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի մոտ տարակուսանք են առաջացրել այսօր հայաստանյան մամուլում տպագրված լուսանկարներն եւ մեկնաբանությունը, որոնք վերաբերում են իր եւ իր որդու մեքենաներին: Լրագրողը երեկ` փետրվարի 23-ին ֆիքսել է, որ Վարդան Այվազյանի ծառայողական «Տոյոտա» մակնիշի 021 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վրա բացակայում է ե’ւ տեխզննման, ե’ւ ԱՊՊԱ կտրոնները: Այդ կտրոնները բացակայում են նաեւ նրա որդուն պատկանող «Բենթլի» մակնիշի 993 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենայի վրայից:
Մինչդեռ, Վարդան Այվազյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեց, որ իր մեքենայի վրա փակցված է ԱՊՊԱ կտրոնը, իսկ տեխզննման կտրոնը` ոչ, քանի որ «չգիտեմ, դա պարտադի՞ր է, թե՞ պարտադիր չի»:
«Օրենքի առաջ բոլորն էլ հավասար են»,-նկատեց Այվազյանը եւ հավելեց, որ բոլոր նրանք, ովքեր խուսափում են փակցնել կտրոնները, ապա պետք է տուգանվեն: Նա, սակայն, չասաց, թե արդյոք իր որդու մեքենայի վրա փակցվա՞ծ են տեխզննման եւ ԱՊՊԱ կտրոնները: «Չեմ հիշում, չեմ կարող ասել»,-նշեց նա:
Պարոն Այվազյանին վրդովեցրեց մեր այն հարցը, թե ի՞նչ արժե իր որդու վարած «Բենթլի» մեքենան, իրո՞ք 11-15 միլիոն ռուբլի (մոտ 250-300 հազար դոլար), ինչպես գրել է «Առավոտ»-ը: «Էդ նյութը գրողին հարցրեք`ինքը 100 հազար դոլարով կուզի՞ էդ մեքենան: Իր հետ ճշտեք, եթե կուզի, 5 հազարն էլ Ձեզ կտամ: Ինքը գրել ա, որ 11 միլիոն արժի, խոսում ա ռուսական ռուբլիով, չէ՞, ես էլ ասում եմ` 3 միլիոնով կվերցնի՞: Երբ որ ինքը կասի այո` նոր ինձ զանգեք: Ու սա անպայման գրեք»: Այդ դեպքում` որքանո՞վ եք ձեռք բերել Ձեր որդու մեքենան` մեր այս հարցը պատգամավորին վրդովեցրեց. «Ձեզ չի թվո՞ւմ, որ ձեր տված հարցերը մի քիչ բանից… չափից դուրս ա….Ա~յ քեզի բաաաաան…»: Ասաց եւ դարձավ «անհասանելի»: