ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 25, 2011 1:15 - չքննարկված

Լիբիայի նախագահ Քադաֆիի «տունը քանդեց» ինտերնետը. Պատմում է Տրիպոլիում 4 տարի ապրած ՀՀ քաղաքացին:(Փաստորեն Լիբիան ՚՚”սովետական միություն” է)

Լիբիայի նախագահ Քադաֆիի «տունը քանդեց» ինտերնետը. Պատմում է Տրիպոլիում 4 տարի ապրած ՀՀ քաղաքացին

 

 

Փետրվար 24, 2011 | 18:28

Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի տունը քանդեց ինտերնետը,  արբանյակային հեռուստատեսությունը  ու երկրում կոռուպցիայի ահավոր մեծ տոկոսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբիայում 4 տարի բնակված ՀՀ քաղաքացի Գեւորգ Աստվածատրյանը, ով ընդամենը ժամեր առաջ է վերադարձել Հայաստան: Նա մասնագիտությամբ ինժեներ է եւ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում աշխատում էր անհատական պայմանագրով:

Գ. Աստվածատրյանը, ով ականատես է եղել երկրում ծավալվող հեղափոխական միջոցառումներին, ուշագրավ վերլուծություն արեց` ներկայացնելով տիրող իրավիճակը: Նա նշեց, որ Լիբիայում ամեն ինչ սկսեց միանգամից եւ շատ արագ զարգացավ: Մեր հայրենակցի մոտ տարակուսանք է առաջացնում այն, որ Լիբիայում  պահանջում են Քադաֆիի հրաժարականը, քանի որ  «Քադաֆին լավ է նայում իր ժողովրդին» եւ  սոցիալական բարվոք պայմաններ է ստեղծել:

«Այդ երկրում սպառողական զամբյուղը համարժեք է մարդկանց ստացած աշխատավարձին, ամեն ինչ կոպեկներ արժե: Բենզինի մեկ լիտրն, օրինակ, արժե մոտ 15 ցենտ, իսկ հացը 10-12 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում: Էժան են նաեւ առաջին սպառման մնացած ապրանքները»,-նշեց NEWS.am-ի զրուցակիցը: Նրա խոսքով` Լիբիայում ապրող արաբները իրենց մենթալիտետով տարբերվում են Թունիսում, Եմենում եւ արաբական այլ երկրներում ապրող արաբներից: Իսկ հեղափոխական տրամադրությունների`երկիր թափանցելու գործում, ըստ մեր զրուցակցի, մեծ ազդեցություն ունեցավ տեղի երիտասարդության սոցիալ-հոգեբանական վիճակը:

«Նրանք ինտերնետի միջոցով տեսնում են, թե ինչ է կատարվում դրսում, եւ ասում են` ես էլ եմ ուզում եւ փողոց են դուրս գալիս: Բայց նրանք ուսում չունեն, քանի որ կրթական համակարգը այդ երկրում զրոյական վիճակում է, ընդ որում  թե հանրակրթական, թե բուհական կրթության մասին է խոսքը: Նորավարտ բժիշկը բացարձակապես բան չգիտի, եւ նրա  ամսական նվազագույն աշխավարձը  մոտ 1200 դոլար է: Նա աշխատանքի է գնում 8:00-14:00-ն, ստանում է անվճար նախաճաշ եւ ճաշ, խմում է իր սուրճն եւ թեյը եւ գնում տուն: Սա է նրա  աշխատանքի էությունը: Դրա համար էլ Լիբիայում մարդիկ որակյալ բուժում ստանալու համար այլ երկրներ են այցելում, թեեւ այդ երկրում բուժսպասարկումն անվճար է: Ահա այսպիսի կրթական եւ մասնագիտական որակներ ունեցող երիտասարդությունն է, որ դուրս է եկել հանրահավաքի»,- կարծիք հայտնեց Աստվածատրյանը:

Երկրում առկա բացասական երեւույթների թվում նա նշեց  կաշառակերության ահավոր մեծ տարածվածությունը. «Պաշտոնյան կարող է իր մի ստորագրության համար 500-1000 դինար պահանջել, ինչը թեեւ մեծ գումար չէ, սակայն մեծ դժգոհություն է առաջացնում հասարակության շրջանում»: Որպես բացասական երեւույթ` Աստվածատրյանը նշեց երկրում մարդկանց մահացածության մեծ տոկոսը: Դա, ըստ նրա, օբյեկտիվ հանգամանքով է պայմանավորված, քանի որ հետեւանք է միմյանց հետ արյունակցական կապ ունեցողների միջեւ ամուսնության:

Ինչ վերաբերում է ամուսնությանը, ապա ամուսնանալու ցանկություն ունեցող մարդը մի շարք չափանիշների պետք է համապատասխանի` անպայման պետք է ունենա տուն, եւ իր կնոջն առնվազն կես կիլոգրամ ոսկի նվիրի: Այս մասին ամուսնանալուց առաջ զույգը համապատասխան փաստաթղթեր է ստորագրում:

«Մի խոսքով, առկա են մի շարք սոցիալական խնդիրներ, որոնք լուծված չեն եւ որոնք էլ գուցե  հեղափոխության համար նպաստավոր հիմք են դարձել»,-նկատեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե, հաշվի առնելով Քադաֆիի կառավարչական որակները, նա հասարակական ճնշման տակ հրաժարական կտա՞, Աստվածատրյանը պատասխանեց. «Չեմ բացառում, եթե դանակը ոսկորին հասնի: Լուրեր կան, որ փետրվարի 21-ին Սեւ Աֆրիկայից մոտ 10 հազար հատուկ վարձկաններ են բերվել Լիբիա, որոնք պետք է օղակի մեջ վերցնեն  Տրիպոլին: Ես քիչ առաջ խոսում էի իմ արաբ ղեկավարի հետ, հարցրի` ի՞նչ վիճակ է, ասաց` «թամամ, թամամ», եւ ոչ մի կրակոցի կան պայթյունի ձայն մեր խոսակցության ընթացքում չէր լսվում»:

NEWS.am-ի զրուցակիցը չբացառեց, որ իրադարձությունները զարգանան այն հունով, որ  Լիբիայի իշխանությունը որոշի ծայրահեղ միջոցների դիմել. պայթեցնել Տրիպոլիից 20 կիլոմետր հեռու գտնվող Զավիա քաղաքում տեղակայված  նավթային պահեստները, կամ Տրիպոլիում` օդանավակայան տանող ճանապարհի վրա գտնվող գազի պահեստը: «Գոռում են «Ալլահու աքբար» եւ դրանից հետո ամեն ինչ էլ կարող են իրենց թույլ տալ»,-նկատեց Լիբիայից նոր վերադարձած մեր  հայրենակիցը:

Հ. Գ. Գեւորգ Աստվածատրյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԳՆ-ին եւ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին, մասնավորապես, Հրաչ Փոլադյանին, նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը՝ Լիբիայից Հայաստան վերադառնալու հարցում իրենց աջակցություն ցուցաբերելու համար:

 

Պատրաստեց Ելենա Գեւորգյանը



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ