ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, February 23, 2011 0:01 - չքննարկված
Տնտեսական վերափոխմամբ կձեւափոխվի նաեւ աշխարհաքաղաքական քարտեզը:
2010 Սեպտեմբեր ամսին, ռազմական բարձր գաղտնիության պայմաններում ԱՄՆ-ի բիոտեխնիկական Joule Unlimited ընկերությունը արհեստականորեն նավթ ստանալու իր նոր մեթոդի համար ստացավ արտոնագիր: Գենետիկորեն սայանոբակտերիումից (cyanobacterium) հեղուկ դիզելային վառելիքի, ռեակտիվ վառելիքի եւ բենզինի ստանալու եղանակը՝ աշխարհը վերափոխող այս բեկումնային տեխնոլոգիան գոյություն ունի: Բակտերիան “սնվելով” ջրով եւ ածխաթթու գազով, սինթեզում է ածխաջրածնային վառելիք: Ընկերությունն ասում է, աշխարհի բոլոր անկյուններում կլինեն գործարաններ, գրեթե ամենուր, եւ ըստ էության, անսահմանափակ քանակով: Եվ դրա էներգետիկ արժեքը կլինի համարժեք՝ $30 (ԱՄՆ) մի բարել անմշակ նավթի համար:
Տես՝ news.slashdot.org
http://news.slashdot.org/story/11/01/22/1645241/Biotech-Company-Making-Fossil-Fuels-With-a-Library-of-Bacteria?from=rss
/Լույսաշխարհ/,-
Սա ենթադրում է, որ այս եկամտաբերությունը կարող է հարվածել նավթ արտադրող եւ նավթից բյուջե ձեւավորող բոլոր պետություններին: Երբ տեխնոլոգիական աշխարհը վերափոխվում է, ապա վերափոխվում է նաեւ քաղաքական աշխարհը: