ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, February 23, 2011 16:26 - 4 քննարկում
Հայաստանը գտել է «համաշխարահային գաղտնի քաղաքականության» բանալին: Այն պահված է սեփական հարցերի տոպրակում:
Հայաստանը հանդես է գալիս Եվրանեսթի կառույցներին Բելառուսի ինտեգրման օգտին
Փետրվար 23, 2011 | 15:17
Հայաստանը հանդես է գալիս Եվրանեսթի կառույցներին Բելառուսի ինտեգրման օգտին: Այդ մասին փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է այդ կազմակերպությունում հայաստանյան պատվիրակության նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նա ընդգծել է, որ Բելառուսի հանդեպ կրկնակի չափորոշիչներ են կիրառվում, եւ դա անթույլատրելի է: «Ինչու Եվրոպայում Լուկաշենկոյի հանդեպ կանխակալ են վերաբերվում, իսկ, օրինակ, Ալիեւի հետ հաճույքով համագործակցում: Վերջինս եւս առանց սահմանափակման նստած է իր նախագահական աթոռին»,- նկատել է Հովհաննիսյանը: Նա հիշեցրել է, որ Կուբան Եվրոլատ, իսկ Սիրիան ու Լիբիան` Եվրոնետ կազմակերպությունների անդամներ են: «Այնպես որ Բելառուսին չընդգրկելը կրկնակի չափորոշիչների կիրառում է»,- ասել է նա:
4 քննարկումներ
Armen.B