ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, February 23, 2011 0:50 - 1 քննարկում

Այսուհետ, Հայաստանի բնակչության ֆինանսական միջոցները հատկացված սննադմթերքի հայթհայթման համար կգնան Ֆինանսական դրախտ,Վիրջինյան կղզիներ:

«Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի նոր բաժնետերը կդառնա Viest Assets Ltd-ն, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (British Virgin Islands): Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Բանակցությունները ՍԹԱՐ առևտրային ցանցի ներկայիս բաժնետերերի հետ արդեն ավարտված են, իսկ իրավաբանական ձևակերպումները դեռևս ընթացքում են:

«Ընկերության ձեռքբերման քննարկումներին նախորդել են բանակցություններ վարկատու բանկերի հետ, որի արդյունքում «Սթարի» ֆինանսական ողջ պարտքը կվերակառուցվի»,- ասել է առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Նոր բաժնետերը, առաջիկա 3 ամիսների ընթացքում պարտավորվել է կատարել 5-10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում բաժնետիրական կապիտալի և պարտքի տեսքով, որը ուղղված կլինի ընկերության շրջանառու կապիտալի հզորացմանը և հետագա զարգացմանը:

«Ընկերության պարտավորությունները բոլոր մատակարարների նկատմամբ մնում է ուժի մեջ, որոնց մարման վերաբերյալ ընկերության ղեկավարությունը բանակցությունների նոր փուլ կսկսի մատակարարների հետ»,- ասել է Քերոբյանը:

Ըստ հաղորդագրության՝ բաժնետերերի փոփոխման արդյունքում փոփոխություններ տեղի չեն ունենա «Սթար» առևտրային ցանցի ղեկավար անձնակազմում: Նախկինում քննարկված և ընկերության կողմից կազմված զարգացման և ընդլայնման պլանները կմնան անփոփոխ. 2011թ. «Սթարը» կբացի ևս 12 խանութ Երևանում և մոտակա քաղաքներում:

Ենթադրվում է, որ իրավաբանական ձևակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում: Մոտ ապագայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կհրապարակվեն գործարքի մանրամասները և ընկերության զարգացման պլանները:

«Սթարը» սուպերմարկետների խոշորագույն ցանցն է Հայաստանում:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Artak
Feb 23, 2011 14:59