ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, February 23, 2011 16:17 - 1 քննարկում
Չէ՛, սրանք հաստատ Մուբարաքի ճամփեն են ընտրել…
Վարդան Այվազյան. Կառավարությունն արտոնություն է նախապատրաստում ավտոմեքենա ներկրողների համար
Փետրվար 23, 2011 | 21:26
Հանրապետության նախագահի հանձնարարությամբ՝ կառավարությունը հարկային արտոնյալ ռեժիմ է հաստատելու սոցիալական որոշ խմբերի կողմից ավտոմեքենա ներմուծելու համար։ Այդ մասին NEWS.am-ին ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
Խնդիրը առաջացել է վրացական համարանիշներով ավտոմեքենաների հետ կապված, որոնց մաքսազերծման նոր կարգը դժգոհություն էր առաջացրել Շիրակի ու Լոռու մարզի ավտոսեփականատերերի շրջանում։
Ըստ Վ. Այվազյանի՝ սոցիալապես խոցելի խավերը ավտոմեքենա ներմուծելիս մաքսազերծում կիրականացնեն համեմատաբար թեթեւ ռեժիմով։ 5 տարի եւ ավելի վաղեմություն ունեցող ավտոմեքենաները կմաքսազերծվեն մինչեւ 5 մլն դրամ մաքսային արժեքով, այդ անձինք կստանան 6-ամսյա անտոկոս վարկավորում, այսինքն՝ հնարավորություն մաքսազերծման գումարը վճարել 6 ամսվա ընթացքում:
1 քննարկում
MouseTrap