ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, February 23, 2011 5:54 - չքննարկված
Մահախոսական Երեվանի ընկերների կողմից ուղղված Կարապետ Թուխլաջյանին ,Լոս Անջելես :
Սիրելի Կարպիսին.
Մեր լավ ընկեր, դու լքեցիր քո երկրային կյանքն ու հեռացար մեզանից անժամանակ, անսպասելի ու արագ : Տարածությունը մեզ չթողեց լինել քո կողքին : Մեր ժամանակների իրականությունը մեզ պարտադրեց լինել հեռու իրարից :Ժամանակը հոսեց` թողնելով իր հետևից միայն հուշեր` բարի ու լավ : Ամեն անգամ խոր կսկիծով պիտի հիշենք քո կորուստը, բայց ուրախությամբ ու ժպիտով պիտի հիշենք մեր ապրածը : Ժամանակը տարավ քեզ մեզանից, սակայն ապրածի հետքը չունի ժամանակ ու տարածություն : Այն դաջվել է այնտեղ մի տեղ խոր տիեզերքում,միշտ կապրի մեր հիշողությունների մեջ և տեղ ունի մեր սրտերում : Մեր սրտերում դու կմնաս մինչ հավիտյան : Մենք կհիշենք քեզ քանի դեռ կանք : Մենք կհիշենք քեզ` երիտասարդ ու ավյունով,կյանքի սիրով ու կորովով,քո հումորով, կատակներով : Մեծ երջանկություն է եղել քեզ ճանաչելը և լինել քո ընկերը :
Հավերժ քո ընկերներ`
Ռուշանյան Գագիկ
Մկրտչյան Արմեն
Մկրտչյան Արսեն
Միրզոյան Հրաչիկ
Մարտիրոսյան Կարեն
Մարտիրոսյան Պավլիկ
Մարգարյան Խաչիկ
Մարգարյան Վաչիկ
Հարությունյան Արթուր
Ասատրյան Գագիկ