ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, February 23, 2011 5:23 - չքննարկված

Կդիմանա՞ արդյոք գյուղացու կողմն անցած Նոր գյուղնախարարը ներքին և արտաքին ճնշումներին:

«Առավոտ». Օլիգարխն ընդդեմ գյուղնախարարի

Փետրվար 23, 2011

Պարբերականի տեղեկություններով, օրեր առաջ լուրջ եւ կոշտ առանձնազրույց են ունեցել ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը եւ հայաստանցի օլիգարխներից մեկը: Պատճառն, ըստ թերթի աղբյուրի, հիմնականում Շիրակի մարզի գյուղերում մշակվող շաքարի ճակնդեղի դիմաց գյուղացիներին տրվող անհավանական ցածր գինն է: «Մեր աղբյորների համաձայն, զրույցը ավարտվել է գյուղնախարարի եւ գյուղացու օգտին, ինչը նշանակում է, որ հետայսու սույն օլիգարխը ստիպված կլինի ավելի բարձր գնով ճակնդեղ մթերել: Այս զրույցից հետո, սակայն, օլիգարխը, ջանք ու եռանդ չխնայելով, լծվել է նորանշանակ նախարարին ԶԼՄ-ներով ամեն կերպ վարկաբեկելու գործին»,-գրում է թերթը:

«Ժամանակ». «Օրենքով գողերը» փորձում են խլել Քոչարյանի բիզնեսը

Փետրվար 23, 2011

Նախօրեին, ուշ երեկոյան, Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ մի քանի երիտասարդ մոտեցել են ռուսաստանցի գործարար Արամ Քոչարյանին, ով Հայաստանում մի շարք ձեռնարկություններ ունի, մասնավորապես` շշի արտադրության գործարան, եւ ասել են, որ մի քանի հոգի ուզում են տեսնել իրեն, գրում է թերթը:

Ըստ «Ժամանակ»-ի` Արամ Քոչարյանին նստեցնում են ավտոմեքենա եւ տանում մի վայր,  որտեղ նրան են սպասելիս եղել հայաստանցի հայտնի «օրենքով գողեր» Զապը եւ Օշականցի Գեւորիկը, ինչպես նաեւ Գեւորիկի եղվայրը` Հայկը: Քրեական աշխարհի պարագլուխները Արամ Քոչարյանից պահանջել են նրա սեփականությունը հանդիսացող որոշ ձեռնարկություններ, այդ թվում` Հայաստանում նրան պատկանող շշի արտադրության գործարանը` դրա համար տալով քիչ ժամանակ: Թերթի աղբյուրները հայտնում են, որ «բանակցությունները» դեռ շարունակվում են:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ