ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, February 22, 2011 17:55 - 2 քննարկում
Գրեգ Համփրիկյաննել է հայերի նմանության եզրեր գտել, սակայն այս անգամ թուրքերի հետ:
Հայերի և թուրքերի ԴՆԹ-ն նո՞ւյնն է
Աշխարհահռչակ գիտնականները` Հայաստանում
ԱՄՆ-ի Բոյզելի պետական համալսարանի մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի վարիչ Գրեգ Համփիկյանը երբեւէ չէր եղել Հայաստանում, չնայած, ինչպես ինքն է ասում, իր քրոմոսոմները Հայաստանից են: Այդ իսկ պատճառով նա մեծ ուրախությամբ է համաձայնել գալ Հայաստան եւ մասնակցել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի եւ «Federation of European Biochemistry Societies» (FEBS) աջակցությամբ Երեւանում կազմակերպված «Ժամանակակից գենետիկա. գենոմենի առկայություն եւ դրա պատասխանները» թեմայով դասախոսություններին:
Փետրվարի 20-26-ը Երեւանում կազմակերպել է դասախոսությունների շարք` աշխարհահռչակ գիտնականների մասնակցությամբ «Ժամանակակից գենետիկա. Գենոմենի առկայություն եւ դրա պատասխանները» թեմայով: Հանդիպման ձեւաչափն է 40-45 րոպե տեւողությամբ դասախոսություններ, ապա հարց ու պատասխան: Մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց գիտական թեզը, որը նաեւ ներկայացնելու են գիտաժողովի ժամանակ: 50 մասնակիցներից 30-ը Հայաստանից է, 20-ը` արտերկրից: Դասախոսների ցանկում կան բազմաթիվ հեղինակավոր համալսարանների դասախոսներ`բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Թիմ Հանթը, Քեմբրիջի համալսարանից` Մայքլ Նեուբերգերը, Փենսիլվանիայի համալսարանից` Հայկ Կազազյանը, Օքսֆորդի համալսարանից` Փիթեր Մաքհյուջ, Քյոլնի համալսարանից` Վալտեր Դոերֆլեր, Կոլումբիայի համալսարանից` Էրիկ Գրին, Բոյզելի պետական համալսարանից` Գրեգ Համփիկյան եւ այլք: Նրանց հետ ասոցիացիան կապ է հաստատել համացանցի միջոցով:
«Գիտությունը արվեստի պես մի բան է, ամեն մի երկրում այն յուրովի է արտահայտվում եւ ցանկացած երկրում գիտնականը գտնում է մի նոր բան, որը ուրիշ երկրներում չի կարող գտնել: Ցանկացած գիտնականի համար նոր վայրում հայտնվելը նոր հնարավորություններ է ստեղծում նոր բաներ հայտնաբերելու համար: Աշխարհի ցանկացած երկիր ամեն մի գիտնականի առաջարկելու ինչ-որ նորություն ունի»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գրեգ Համփիկյանը:
Դասախոսությունների նպատակը ոչ միայն կապերի ստեղծումն է, այլեւ գենետիկայի ոլորտում արտասահմանի նորությունները բերել Հայաստան: Արսենի խոսքերով` իրենք ընդամենը միջավայրն են ստեղծում, հնարավորություն ընձեռում, իսկ մնացածը կախված է ուսանողներից եւ մասնակիցներից, նրանք պետք է կարողանան կապեր հաստատել, համատեղ աշխատանքներ կատարել:
Գրեգ Համփիկյանը այստեղ ոչ միայն գիտական էքսկուրս է անցկացրել, այլեւ մշակութային: ԱՄՆ-ի նրա լաբորատորիայում վերծանվում են տարբեր տեսակներին պատկանող գենոմներ եւ ստեղծվում են ալգորիթմներ, որոնց միջոցով բացահայտվում են անհետացած կամ փոփոխված գենոմների մասերը:
Այստեղ նա այցելել է ԵՊՀ-ի լաբորատորիաները եւ տպավորված է: Կարծում է, որ Հայաստանում բավականին զարգացած է կենսաբանության բնագավառը, կցանկանար այստեղ զարգացնել հետախուզության բնագավառը: Գրեգ Համփիկյանը ԱՄՆ-ում աշխատում է ոստիկանության հետ, ԴՆԹ-ն պարզելու միջոցով օգնում է գտնել հետախուզման մեջ գտնվողներին: Նա արդեն առաջարկել է մի շարք հայ կենսաբանների սովորել դա, կաջակցի նաեւ սարքավորումների ձեռք բերման հարցում:
Գրեգ Համփիկյանի հայրը մեծացել է Եգիպտոսում, այնուհետեւ սովորել է Փարիզում, իսկ հետո մեկնել է ԱՄՆ: Գրեգ Համփիկյանը անչափ տպավորված էր հայ կանանց սեւ մուգ մազերով եւ աչքերով եւ չնայած իր` մասնագիտությամբ լրագրող կնոջ հետ է եկել, բայց նրան էլ խոստովանել է, որ այստեղ կանայք շատ գեղեցիկ են: Արդեն այցելել է Ցեղասպանության թանգարան, Սուրբ Սարգիս եկեղեցի եւ ամենուր արժանացել է միայն լավ վերաբերմունքի:
Գ. Համփիկյանը նաեւ գրող է եւ շատ կցանականար հայերենով մի գիրք գրել: Չնայած միայն անգլերեն է խոսում, բայց իրեն համարում է կիսահայ, կիսաամերիկացի եւ դեմ չէր լինի այստեղ մեկ տարի ապրել գիտական ծրագրեր իրականցնելու համար: Գրեգ Համփիկյանը Հայաստանում ամեն ինչ հավանել է, բացի փակ սահմանից, կցանկանար հաջորդ այցի ժամանակ այն բաց տեսներ` շեշտելով, որ զարգացող երկրի համար դա բազմաթիվ դժվարություններ է ստեղծում:
Նա օրինակ է բերում ԱՄՆ-ին եւ Ճապոնիային ու ասում, որ այդ երկու երկրները մոռացան Հերոսիման և Նագասակին եւ համատեղ տնտեսական ծրագրեր են իրականացնում: Նա ցանկանում է, որ այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով եւ ներկա սերունդները նախնիների թշնամության պատճառով չտառապեն:
Ուսումնասիրելով ԴՆԹ-ն` Գրեգ Համփիկյանը հանգել է այն եզրակացության, որ թուրքերի եւ հայերի միջեւ տարբերություններ չկան, Աստված նրանց նման է ստեղծել, բացի դրանից ` նա նշեց նաեւ մշակութային եւ կենցաղային նմանությունները:
http://hetq.am/am/society/dnt/#more-52248
2 քննարկումներ
Arthur Armin