ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, February 22, 2011 22:03 - 3 քննարկում
Եւ դո՞ւ, Բրուտո՛ս…
Իշխանությունները չպետք է դանակը հասցնեն ոսկորին, այլապես հասարակական պոռթկում տեղի կունենա. ՀՅԴ
Փետրվար 22, 2011 | 23:31
Հայաստանի իշխանությունները պետք է գործեն այնպես, որպեսզի դանակը չհասցնեն ժողովրդի ոսկորին ու ստիպեն դուրս գալ փողոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի այն պնդմանը, թե արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունները Հայաստան չեն հասնի:
Մանոյանը նշեց, որ Արաբական երկրների, մասնավորապես Լիբիայի, Բահրեյնի, Եմենի ժողովրդի առաջ քաշած պահանջները «տարօրինակ եւ այլմոլորակային» չեն եւ նույն պահանջներն են, որոնք առաջ է քաշում նաեւ Հայաստանի ժողովուրդը` սոցիական խնդիրների լուծում, ընդդիմության ներգրավում երկրի կառավարման գործում եւ այլն:
«Մեր երկրում հասարակական դժգոհությունն արտահայտվում է ոտքերով, այսինքն`իշխանություններից դժգոհ ժողովուրդը թողնում հեռանում է երկրից: Չպետք է մոռանալ, որ երեք նախագահների օրոք էլ մեր երկրում հասարակական պոռթկումներ են տեղի ունեցել, որոնք կարող են կրկին տեղի ունենալ: Բայց նաեւ ճիշտ է, որ դեռեւս չունենք նախագահ, որը գահին 30 եւ ավելի տարի բազմած լինի, ինչպես Եգիպտոսում, բայց կա համեստ կառավարման ժամկետով մեկը, որից ժողովուրդը դժգոհ է»,-նկատեց Մանոյանը:
Նա հայտարարեց, որ իշխանություններին չպետք է հանգստացնի այն միտքը, որ ժողովուրդը չի պոռթկա եւ կգերադասի երկրից հեռանալը: «Հարցն այն է, որ իշխանությունները պետք է ոչ թե մտածեն այն մասին, թե ինչպես անեն, որ պոռթկում տեղի չունենա, այլ այնպես անեն, որ դանակը չհասցնեն ժողովրդի ոսկորին եւ ստիպեն կրկին փողոց դուրս գալ»,-նկատեց դաշնակցական գործիչը: Նա նաեւ հավելեց, որ դժվար է պատկերացնում, որ Հայաստանում առանց որեւէ լիդերի ժողովուրդը դուրս գա փողոց: «Բողոքավոր զանգվածին պետք է ինչ-որ մեկը ղեկավարի, առաջնորդի»,-նկատեց Մանոյանը:
3 քննարկումներ
Armen.B