ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Wednesday, February 16, 2011 4:10 - 15 քննարկում
Ոչ թե Համազգային Խորհրդարան, այլ Համազգային Կառավարություն է անհրաժեշտ ստեղծել…
Եվ այսպես, հայ իրականության մեջ արդեն շրջում է մի գաղափար, որը կամաց-կամաց դեմ և կողմ արտահայտվողների բանակների է բաժանում հայ հանրությանը: Խոսքս սփյուռքի նախարարուհի տիկին Հրանուշի կողմից շրջանառության մեջ դրված սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավածությամբ Երկպալատանի Պառլամենտ ունենալու գաղափարին է վերաբերում` չնայած այն հանգամանքին, որ հայկական-համազգային որևիցե կազմակերպություն որևէ գրավոր փաստաթուղթ չի ստացել սփյուռքի նախարարությունից կամ այլ պետական ինստիտուտից… Այսինքն՝ այս գաղափարը, նույնիսկ որպես բարի ցանկություն հանդես բերելու պարագայում էլ, միանշանակ չի ընդունվում այս հարցերով մտահոգ մեր հայրենակիցների կողմից:
Տիկին Հրանուշի «առաջարկը» միանշանակ չընդունվելու ամենամեծ պատճառը վստահության բացակայությունն է հայրենի կառավարության հանդեպ, որը «խաղալիք» է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքերում (ԱՄՆ, Ռուսաստան, Միացյալ Եվրոպա, Համաշխարհային բանկ, Միջազգային արժութային հիմնադրամ…):
Ավելին, շատերը կարծում են, որ սա սփյուռքի սիրտը շահելուն միտված մի նոր «քայլ» է, քանի որ մոտ ապագայում սպասվում է հայերիս համար ստորացուցիչ, տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման նոր գործափուլ… Բնականաբար, ոչինչ չի բացառվում, մանավանդ նշեցի, որ մեր արտաքին քաղաքականության ուղեգծերը վաղուց որոշվում են Հայաստանից դուրս` ոչ հայերի կողմից…
Կարծում եմ` նմանատիպ առաջարկություն անելուց առաջ հարկավոր էր պարզաբանել աշխարհասփյուռ հայ հանրության համար, թե ինչ մրցակցություն է ընթանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև մեր հարցերի հարց հանդիսացող ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացին իրենց անմիջական մասնակցության առիթով…
Այն էլ ոչ թե մեզ հավասար մասնակից, այլ հենց թուրքական կողմի հետ միջնորդի անվան տակ` գլխավոր բանակցողի դերակատարությամբ… Եվ բանակցային սեղանին հասնելու համար այդ «կենտրոններին» հարկավոր է ունենալ «սեփական օգտագործման համահայկական կազմակերպություն»: Դա էր պատճառը, որ 2003 թվականին Մոսկվայում ստեղծվեց Հայերի համաշխարհային կոնգրեսը… Նմանատիպ մի գաղափար էլ շրջում է այժմ Միացյալ Նահանգներում, որի համար գիտաժողովներ ու սեմինարներ են անցկացվում, և դեռ նոր է սկսվել թաշխալան… Ֆրանսիայում ինձ ծանոթ մեր հայրենակիցները ստեղծել են Արևմտահայերի խորհրդարան… Լավ է, չէ՞…
Այսինքն՝ ստացվում է, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չունի հստակ ծրագիր, թե Հայկական Հարցը ինչպես է պատկերացնում լուծել մեր և դրացի թշնամական պետության միջև, շարունակվելու են տարբեր կենտրոնների կողմից այս հարցի շահարկումները, «համահայկական» կազմակերպություններ ստեղծելը… Եվ շատ ավելի վատ է, որ ցեղասպանության հարցի արդարացի լուծման ծրագրի բացակայության պայմաններում հայությանն է նետվում Հայկական Պետության կողմից ոչինչ չասող Երկպալատանի Խորհրդարան ունենալու մի առաջարկություն, անլուրջ մի բան` առանց հստակ քայլերի ու չափորոշիչների, թո ով և ինչպես պետք է մաս կազմի այդ համահայկական կառույցին…
Այսքանը ընդունեք որպես նախաբան:
Այժմ իմ գաղափարներն եմ ցանկանում հայտնել, որոնք Ճակատագրի բերումով գոյացել են վերջին 20 տարվա ընթացքում սփյուռքի հետ առնչվելու պայմաններում: Առաջարկությունս հետևյալն է.
-ՀՀ կառավարության կողմից ստեղծել ոչ թե Երկպալատանի Խորհրդարան, այլ ստեղծել Համահայկական Կառավարություն: Այսինքն՝ ստեղծել ոչ թե համահայկական օրենսդիր, այլ գործադիր մարմին` կառավարություն, որտեղ հնարավոր կլինի ներգրավել մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին՝ իրենց մասնագիտական հմտությունները հաշվի առնելով:
Առաջ անցնելով` ցանկանում եմ զարգացնել Համահայկական Կառավարություն ստեղծելու գաղափարը. հետևաբար, փորձենք այն համեմատել տիկին Հրանուշի առաջարկության հետ:
Սկսեմ այն բանից, որ խորհրդարանական գործունեությունը պահանջում է պատգամավորի ֆիզիկական ներկայությունը խորհրդարանի աշխատանքներին (գումարման նիստեր, քննարկումներ հանձնաժողովներում, օրենսդրական նախաձեռնողական գործունեություն և այլն): Այսինքն՝ չի կարող ստացվել այնպես, որ պատգամավորները լինեն վիրտուալ` շարունակեն ապրել ու արարել այլ երկրներում, իսկ պատգամավոր լինեն Հայաստանի Վերին Պալատում…
Համահայկական Կառավարության պարագայում նմանատիպ խնդիր չկա, նույնիսկ հակառակը. ցանկալի է, որ տվյալ երկրում մեծ վաստակ ունեցող մեր հայրենակիցները շարունակեն այն գործունեությունը, որն իրենց ճանաչվածություն է բերել օտարների շրջանակներում, իսկ հայրենի կառավարությունն էլ նույն հայրենակցին կօժտի ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցչի տիտղոսով: Այսինքն՝ մեր հաջողակ ու կյանքում կայացած հայրենակիցներին տրվում է իրավունք` իրենց մշտական բնակության պետության և իրենց ոլորտի մեջ ՀՀ կառավարությանը ներկայացնելու հնարավորություն:
Այսինքն՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ գործարարները, գիտնականները, մտավոր ու մշակութային գործիչները կդառնան ՀՀ դեսպանատների տնտեսական, գիտական և այլ մասնագիտությունների տեր կցորդներ (բառիս լավ իմաստով): Նույնիսկ ՀՀ դեսպանատների բացակայության պայմաններում հնարավոր է ունենալ ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ տարբեր երկրներում:
Ստացվում է.
-Հայաստանի կառավարությունը հայտարարում է պատրաստակամություն մեր հայրենակիցներին ՀՀ կառավարության ներկայացուցչի տիտղոս շնորհելու առիթով:
-Մեր հայրենակիցներին տրվում է հնարավորություն` լինելու ՀՀ կառավարության անդամ, որի նստավայրը հենց այն երկիրն է, որտեղ նա բնակվում է և որի վաստակաշատ քաղաքացին է դարձել:
-Հայաստանի կառավարության ներկայացուցիչ կդառնա այն հայրենակիցը, որը հայտ (ծրագիր) կներկայացնի, թե ինքը ինչպես է պատկերացնում իր հետագա մասնագիտական գործունեությանը զուգահեռ նաև հայրենի կառավարության ներկայացուցչի պարտականությունների ստանձնելը:
Այսինքն` կամավորության սկզբունքով, օտար պետության մեջ արարով մեր հայրենակիցը ինքը «կգծագրի» հայրենի կառավարության անելիքները այդ երկրում և այն ոլորտում, որտեղ հաջողություններ է արձանագրել երկար տարիների վաստակի շնորհիվ ու դարձել այդ պետության ու տվյալ ոլորտի պատվելին:
-Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առանց որևիցե ծախս անելու, իր ներկայացուցիչներն է ունենում աշխարհի տարբեր երկրներում: Շատ կարճ ժամանակահատվածում կստեղծվի համահայկական մասնագիտական ցանց, որի ներկայացուցիչները անմիջական հարաբերություններ կհաստատեն հայրենի կառավարության համապատասխան կառույցների հետ:
Հայաստանի Հանրապետության կողմից նմանատիպ գործելաոճ որդեգրելու պարագայում մեծ հնարավորություններ կբացվեն, և կհստակեցվեն Սփյուռք-Հայրենիք ներկայիս անորոշ հարաբերությունները: Ի հայտ կգան Հայաստանը հզորացնելու նոր ծրագրեր ու նախագծեր, որոնց «գեներատորներ» հանդես կգան հենց մեր աշխարհասփյուռ հայրենակիցները` իրենց մասնագիտական հմտություններով հանդերձ, և նոր որակ ու մշակույթ կբերեն հայրենի կառավարության գործունեության մեջ…
Այս քայլով կխուսափենք համազգային նախընտրական և ընտրական խառնաշփոթից, նեղացածների հոծ բազմությունից, քաղաքական խարդավանքներից, որոնք առաջ կբերի Համազգային Խորհրդարան ստեղծելու գործընթացը:
Համահայկական կառավարություն (մասնագիտական ցանց) ստեղծելով` ՀՀ Սահմանադրությունը կազատվի նոր ծախսատար վերաձևումից, ինչպես նաև կխուսափենք մի նոր համազգային պառակտումից:
Հարություն Առաքելյան

15 քննարկումներ
markarish