ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, February 16, 2011 22:20 - չքննարկված
«Հրապարակ»-ում հրաատարակված մի կիսաբաց նամակ, ուղղված ինտերպոլով փնտրվող փախած հորը:
Բաց նամակ Վանո Սիրադեղյանին
Ոչ մի մարդ մեկուսացած ինքն իր համար ապրող կղզի չէ: Յուրաքանչյուր մարդ մի կտորն է մայրցամաքի, մի մասն ամբողջ ցամաքի…Ջոն Դոն
«Լույսի նման քո դստրիկը իրիկվանից քաշվել է իր մեջ, մորից, բոլորից մնում է հեռու, որպեսզի մայրը, առավել եւս ուրիշ մեկը իր նեղսրտությունը հոր աղջկան մասնակից չանի: Իր տխրությունը իրեն հերիք է, նա հիմա փոքրիկ գազան է կտրել: Նրա սերը հոգսից ազատ է եւ իր հայրիկին կպաշտպանի: Քանի դեռ փոքր է, կպաշտպանի» (Վ. Սիրադեղյան, «Ծանր լույս»):
Իմ սիրելի հայր, հոգատար իմ սերը տարիների ընթացքում ավելի ու ավելի է ուժեղանում: Դու իմ կյանքի ամենալուսավոր, ամենաուժեղ ու ամենասիրառատ մարդն ես եղել… Իսկ հիմա…
Տասը տարիների քո բացակայությունը մեր մեջ մի մեծ անդունդ է գոյացրել, որը ոչ մի կերպ մենք երկուսով չենք կարողանում հաղթահարել: Այն լի է զրկանքներով, տառապանքով, կարոտով: Մեր վրայից մի ջերմ հայացք է կտրվել, մի ամուր ձեռք է պակասել: Մինչդեռ ես հուսացել եմ…
«Ինքը տխուր է, լացը գալիս է, բայց հայրիկին կպաշտպանի, ախր հայրիկը եթե մնալու պատճառ չունենար, հաստատ կգար, հայրիկը ուրիշ ինչ պիտի աներ գալուց բացի»:
Ցորենի հասկի պես մենք ճոճվում ենք քամու ամեն մի հպումից, չգտնելով մեր տեղն այս կյանքում: Միշտ քո սիրո հետեւից ընկած՝ ձգտել ենք դեպի քեզ… դեպի լույսը: Հիմա քեզ համար նախատեսված, բայց մեզ վրա տեղացող հարվածներից ջարդվում ու աշխատում ենք ոտքի կանգնել, որն այդպես էլ մեզ չի հաջողվում: Քո հայրենիքի անտարբեր աչքի առաջ, որի համար դու այդքան տանջվել ու տառապել ես, քո զավակները կորցնում են իրենց:
Ուզում ենք կանգնել քեզ նման. «Իրանը ձիգ, գլուխը բարձր, ձեռքերը ծոցը, որ մաքուր մնան»: Իսկ մեր իրականության մեջ՝ անհուսությունը թաքցնելու համար: Բայց առայժմ մենք քո մերժված զավակներն ենք: «Որդիդ, սակայն, հասկացողի կպչուն միտք չունի եւ հոր կարոտը համատեղում է որսորդական իր կրքի հետ, գդալը ձեռքին բախտավորվող-հուսահատվող մորը պապի տան շուրջբոլորը քարշ է տալիս, մինչեւ որ բլոճ կամ որդ չգտնեն՝ գդալը բերանը չի առնի: Եվ մեծ քույրիկը հարկադրված՝ եղբոր համար քար է շուռ տալիս, անձրեւաորդ ու միջատ է պեղում»:
Ես ինչ իմանայի, որ տարիներ հետո ոչ թե քար պիտի շուռ տայի, այլ մարդկանց քար դեմքերի հետեւում մարդասիրություն պիտի աղերսեի՝ եղբորս կործանումից փրկելու համար: Նա մի մաքուր հոգի է, որ այս աշխարհ է եկել երազանքներով լեցուն, մինչդեռ տառապանքի զոհ է դառնում: Նա իր վրա է կրում իր հոր նկատմամբ եղած ատելությունը, սառնությունը, բիծը:
Իսկ ինձ համար նա մի փոքրիկ, անհնազանդ եղբայր է, ով չի կարողանում հաշտվել քո՝ իրենից հեռանալու, քո սիրուց զրկվելու մտքի հետ: Թվում էր, թե քո զավակների կյանքը այլ հունով պետք է ընթանար, քանզի նրանց մանկությունը զրկանքներով լի էր: Միայն մի հուսադրող կետ կար տարիների հեռվում. դա այն էր, որ մեր ծնողները մեր կողքին էին: Դու երազում էիր մեծ տուն ունենալ, որտեղ կտեղավորվեին քո բոլոր երեխաները:
Բայց այդ՝ իրականություն դարձած տան մեջ նույնիսկ դու չես ապրում: Մարդիկ սառցային լռությամբ նայում են մարդկային ողբերգությանը: Սակայն հոգուս մի անկյունում տեղ եմ թողնում այն լույսի համար, որը, հույս ունեմ՝ քեզանից պետք է ստանամ: Կարծում եմ, ձեռք կմեկնես մեզ՝ վայրագ հարվածներից պաշտպանելու համար: Ես գիտեմ, որ դու ուժեղ ես:
Անսահման սիրով, կարոտով ու սրտի ցավով՝ քո դուստր
Արփի ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
Հ.Գ. Հարգելի Արփի Սիրադեղյան: Նամակը գրված է բանաստեղծի աղջկան վայել բառապաշարով և հասունությամբ: Անհասկանալի է, թե ինչ կապ ունեք մի երեխայի հետ, ով առնվազն 10 տարեկան պետք է լինի, որին համարում եք Ձեր կրտսեր եղբայրը: Ընթերցողին զարմացնում է մշուշոտ արտահայտությունները եղբորդ «որսորդական հակումների և քարերի տակից բլոջ և անձրևաորդ» հայտնաբերելու անհագ ձգտմանը՝ այլապես չի ուտի իր ոտելիքը: Սա կարծում եք շատ կհետաքրքրի Ձեր հայրիկին: Պարզ չէ նաև ձեր տարիքների տարբերությունը: Գուցե որդին հայրիկի երկրորդ կնոջ՝ Խնկո Ապոր գրադարանր «գլխավոր դիրեկտոր-գրադարանավարի»» տղան է՝ Ձեր խորթ եղբայրը, որից այնքան էլ գոհ չեք իր առևտրական հակումների պատճառով: Հարցեր շատ կան, բայց գրվածքը լի է անհասկանալի զեղումներով: Օրինակ. Սիրադեղյան Վանոն այն մարդը չէ, որ իր ընտանիքին նման թշվառ վիճակի մեջ թողնի մի ամբողջ 10-ամյակ, նամանավանդ հզոր ազգական ունի երկրորդ կնոջ կողմից, ինչպիսիք են գռզոյական-սուքիասիանական տոհմը իր բանկիր եղբայրներով: Կարծում եմ անհանգստանալու կարիք չկա, փնտրողը գտնում է, եղբայրդ անձրևաորդերից և բլոջներից է սկսել և դա լավ նշան է, շուտով կգտնի հոր թաղած միլիոնները, պետք է սպասեք մինչև տղան չափահաս դառնա: Հուսով ենք, որ այժմ, անկախ համաշխարհային տնտեսական ճգնաժամից շուկայից “իրականություն դարձած տան մեջ ” օգտվում եք առատորեն և զուրկ չեք վիտամիններով հարուստ սննդից:
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ լևոնյան խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանի աներ հայրիկն է՝ Գրիգոր Ավագյանը, նախկինում հայտնի կաշառակեր Տնտեսագիտական Համալսարանի աշխարհագրության ամբիոնի վարիչը, նաև հետագայում ակադեմիկոսի շինծու տիտղոսով: Ցավոք հիմա հանգուցյալ է, ափսոu: Նման մարդը կզարդարեր ՀՀ ցանկացած ժամանակակից բարձրագույն ուսումնական հաստատություն:
ԼԵՆԻՆԻ ՀՐԱՊԱՐԱԿ