ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, February 16, 2011 13:18 - չքննարկված
Նամակ Դդմաշենից՝ եվրոպական տիրոջը:
IB ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿԱՐՈ՞Ղ Է ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԼԻՆԵԼ ՀԱՅԵՐԵՆ
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ նամակով դիմել է Ժնեւում տեղակայված Միջազգային Բակալավրիատ կազմակերպության (IBO) գլխավոր տնօրեն Ջեֆրի Բիարդին՝ Հայաստանում եւս միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցներ հիմնելու գործընթացում լեզվական քաղաքականության առնչությամբ: Նամակում հայտնված է նախարարության պատրաստակամությունը՝ մասնավորապես աջակցելու, որ որակավորման համարժեքություն լինի Հայաստանի ուսումնական ծրագրերի եւ IB դիպլոմի միջեւ, ինչը հնարավորություն կընձեռի, որ նման դիպլոմ ունեցողները կարողանան ընդունվել հայկական բուհեր:
Նամակի հիմնական մասը, սակայն, հետեւյալն է՝ Արմեն Աշոտյանը պարզաբանումներ է խնդրել դասավանդման լեզվի առնչությամբ IB քաղաքականության մասին: Մասնավորապես հետաքրքրվել է, թե որոնք են ուսուցման հիմնական լեզուներն IB-ի ակադեմիական երեք ծրագրերի համար, որոնք նախատեսված են տարիքային տարբեր խմբերի համար. «Հատուկ պարզաբանման կարիք ունի Հայաստանի IB դպրոցներում հայերենի՝ որպես դասավանդման լեզվի, հարցը: «Լեզվի մասին» օրենքի համաձայն (հոդված 2) ՀՀ տարածքում գտնվող կրթական բոլոր համակարգերում դասավանդման լեզուն հայերենն է (բացառությամբ որոշ դեպքերի): Սա նախ նշանակում է, որ առանց բացառության բոլոր աշակերտների համար պետք է ուսուցանվի հայերեն լեզու եւ գրականություն, եւ երկրորդ՝ մնացած առարկաների ուսուցանումը (բացի օտար լեզուներից) պետք է իրականացվի հայերեն: Սա պարտադիր պահանջ է մեր աշակերտների համար՝ դպրոցն ավարտելու եւ ստանալու ազգային ավարտական վկայական, որը նրանց հնարավորություն կտա ընդունվել հայկական բուհեր: Այս կապակցությամբ խնդրում եմ ճշտեք, թե արդյոք Հայաստանի IB դպրոցներում կարո՞ղ է հայերենը լինել դասավանդման հիմնական լեզու բոլոր առարկաների համար, բացառությամբ օտար լեզուների, եւ արդյոք նրանք կարո՞ղ են սովորել հայերեն լեզու եւ գրականություն՝ որպես առանձին առարկա»:
Ա. Ի.
www.aravot.am