ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, February 14, 2011 9:17 - չքննարկված

«Օգնություն» դիմակի տակ քողարկված քաղաքական մահակը հեռանում է Հայաստանից:«Գնալդ ըլի, գալդ՝ չըլի»: Տարոսը Միջազգային Բանկին՝ հետո վարչապետին:

ՀՄՀ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Ինչու է Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան դադարեցնում ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանում:

Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան hիմնադրամի կառավարման խորհրդի վերջին նիստում ներկայացվել է ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման նախագծի հնարավորությունը: Բացի այդ, կորպորացիան վերջերս գալիք տարում ընդլայնել է համագործակցությունը Վրաստանի հետ:

Հիշեցնենք, որ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան համաձայնագիր է կնքել Հայաստանի հետ 2006 թվականին և նախատեսում էր ֆինանսական օժանդակություն 236 մլն դոլարի չափով: Քանի դեռ ծրագիրը մշակվում էր, Հայաստանում սկսվեցին ընտրական գործընթացներ, որոնք ավարտվեցին ողբերգական իրադարձություններով, և ԱՄՆ Պետդեպի ոչ բարենպաստ գնահատականով: Արդյունքում գումարը կրճատվեց մինչև 180 մլն: Այդ միջոցներից մինչ այժմ ստացվել է 110 միլիոն դոլարը: Մնացյալը սպասվում է 2011-ի ընթացքում, որը հնգամյա ծրագրի վերջին տարին է:

Հայկական կառավարության ցանկության բացակայությունը կամ բարեփոխումներ կատարել չկարողանալը, փաստորեն, Հայաստանին զրկեց տասնյակ միլիոն դոլարներից, որոնք չէին ավելացնի առանց այդ էլ աճող պետական պարտքը:

Ամերիկյան կառավարությունը սեփական հարկատուների գումարները չի ծախսի Հայաստանի գյուղատնտեսության ոռոգման համակարգը վերանորոգելու համար:

neonews



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ