ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, February 14, 2011 9:17 - չքննարկված
«Օգնություն» դիմակի տակ քողարկված քաղաքական մահակը հեռանում է Հայաստանից:«Գնալդ ըլի, գալդ՝ չըլի»: Տարոսը Միջազգային Բանկին՝ հետո վարչապետին:
ՀՄՀ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Ինչու է Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան դադարեցնում ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանում:
Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան hիմնադրամի կառավարման խորհրդի վերջին նիստում ներկայացվել է ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման նախագծի հնարավորությունը: Բացի այդ, կորպորացիան վերջերս գալիք տարում ընդլայնել է համագործակցությունը Վրաստանի հետ:
Հիշեցնենք, որ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան համաձայնագիր է կնքել Հայաստանի հետ 2006 թվականին և նախատեսում էր ֆինանսական օժանդակություն 236 մլն դոլարի չափով: Քանի դեռ ծրագիրը մշակվում էր, Հայաստանում սկսվեցին ընտրական գործընթացներ, որոնք ավարտվեցին ողբերգական իրադարձություններով, և ԱՄՆ Պետդեպի ոչ բարենպաստ գնահատականով: Արդյունքում գումարը կրճատվեց մինչև 180 մլն: Այդ միջոցներից մինչ այժմ ստացվել է 110 միլիոն դոլարը: Մնացյալը սպասվում է 2011-ի ընթացքում, որը հնգամյա ծրագրի վերջին տարին է:
Հայկական կառավարության ցանկության բացակայությունը կամ բարեփոխումներ կատարել չկարողանալը, փաստորեն, Հայաստանին զրկեց տասնյակ միլիոն դոլարներից, որոնք չէին ավելացնի առանց այդ էլ աճող պետական պարտքը:
Ամերիկյան կառավարությունը սեփական հարկատուների գումարները չի ծախսի Հայաստանի գյուղատնտեսության ոռոգման համակարգը վերանորոգելու համար:
neonews