ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, February 13, 2011 14:54 - չքննարկված
Հայկական լրատվամիջոցները սադրիչ լուրեր են տարածում…
Հայ-թուրքական բախումներ Բեյրութում. Մերոք ծեծել են թուրքերին
Ինչպես փոխանցում է news.am ը` Լիբանանի մայրաքաղաքում անցկացվող տեքստիլի ցուցահանդեսի ժամանակ 1915-ի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների թոռները թուրքական տաղավարների այցելուներին են բաժանել Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունների մասին պատմող բուկլետներ, որի ընթացքում թուրք գործարարների հետ ընդհարում է եղել։ Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ Բեյրութի ցուցահանդեսի թուրքական տաղավարներ այցելող անձանց մի խումբ հայ երիտասարդներ բուկլետներ են բաժանել, որի մեջ անգլերենով եւ արաբերենով գրված է եղել Թուրքիայի իրագործած հանցանքների մասին։ Թուրք գործարարները փորձել են կանխել բուկլետների բաժանումը, որի ընթացքում ընդհարում է տեղի ունեցել հայ երիտասարդների հետ։ Ծեծկռտուքի մասին տեղեկությունը հասել է մինչեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, որից հետո դեպքի վայր են ժամանել մեծ թվով զինվորականներ եւ ոստիկաններ։ Բեյրութահայ երիտասադների մի մասը հասցրել է հեռանալ ցուցահանդեսից, իսկ մի մասը ձերբակալվել է։ Ծեծից ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել թուրք գործարար Նուրի Շ.-ն։ Մյուս գործարարները վերադարձել են Ստամբուլ։ Նրանցից մեկը պնդել է, թե իրենք հայերին ոչինչ չեն ասել, երբ նրանք բուկլետներ էին բաժանում, բայց չգիտես ինչու հայ երիտասարդները իրենց թունդ հայհոյանքներ էին հասցնում։ neonews.am