ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, February 12, 2011 5:16 - չքննարկված

Գործող նախագահը պետք է հասկանա, որ Քոչարյանը իր համար բացեց բարձրագույն իշխանության ճանապարհը՝ նաև փրկելով Հայաստանը լևոնյան ժանտախտից: Եթե Քոչարյանը վերադառնալու և երկիրը կարգի բերելու ցանկություն ունի, ապա այսօրվա նախագահը պարտքի զգացումով պիտի ողջունի Քոչարյանի նախաձեռնությունը:

Ո՞ւր է տանում տարաձայնությունների շղթան, ե՞րբ կխոսի Ծառուկյանը

Հայաստանի քաղաքական դաշտում խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի են ունենում բավականին հետաքրքիր զարգացումներ, որոնցից առավել կարևորն այս պահին համարվում է լարված հարաբերությունները “Բարգավաճ Հայաստան” կուսակցության (ԲՀԿ) և Հայասատնի Հանարապետական կուսակցության (ՀՀԿ) միջև: Բանն այն է, որ այս երկու քաղաքական ուժերի միջև միշտ էլ եղել և մնում են որոշակի հակասույթուններ, որը նորմալ քաղաքական գործընթաց է, քանի այս երկու ուժերը միշտ պայքարել և պայքարելու են իշխանական ռեսուրսների համար: Այս իմաստով շատ բնական է, որ այդ տարաձայնությունները (որոնք մինչև այդ դրսևորվում էին իշխանական գրասենյակներում) ընտրություններից առաջ, որոշակի սրացումններով, դուրս են գալիս հասարակություն, ինչը նաև քարոզչական նապատակ է հետապնդում ընտրազանգվածի վրա ազդելու առումով: Սակայն այստեղ պետք է նշել մեկ շատ կարևոր համգամանք, որ ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերությունների այս շղթան էականորեն տարբերվում է սրանից առաջ դրսևորվածներից, քանի որ այս անգամ ուղղակիորեն ներգրավված են երկրի առաջին դեմքերը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռորեբտ Քոչարյանը, որը երբեք չի թաքցրել իր ցանկությունը վերադառնալ մեծ քաղաքականություն: Հասկանալու համար այս գործընթացը` պետք է կարճ անդրադառնանք տեղի ունեցած իրադարձությունների շղթային: Հակասությունների տեսանելի փուլը երկու քաղաքական ուժերի միջև սկսվեց ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարությունից 50+1% ձայներ հավաքելու մասին և մի քանի փոքր կուսակցությունների Բարգավաճ Հայստանին միանալուց հետո, որին բավականին նյարդային արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, նշելով բառացիորեն հետևյալը: “Եթե իքսին գումարում ես զրո, դրանից իքսի մեծությունը չի փոխվում”: Սրան հաջորդեց Գագիկ Ծառուկյանի բավական կոշտ հայտարարությունը այն մասին, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ուզեր, ապա ժամանակին կդառնար ՀՀԿ նախագահը կամ պատվավոր նախագահը: Այս պնդմանը ՀՀԿ-ի պատասխանը մեղմ էր, որը հնչեց կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի կողմից, ով, կոռեկտության կոչ անելով կոալիցիոն գործընկերներին, նշեց, որ պատմությունը “Եթե”-ներ չի սիրում և Հանրապետականը համախմբված է իր լիդեր Սերժ Սարգսյանի շուրջ: Իրադարձությունները այսքանով կավարտվեին, եթե չլիներ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որով նա փաստորեն հաստատեց ժամանակին իր ունեցած հնարավորությունը դառնալ ՀՀԿ նախագահ և ցավ հայտնեց, որ որոշ ՀՀԿ-ական գործիչների հիշողությունը կարՃ է: Քոչարյանը նաև արեց մեկ շատ կարևոր հայտարարություն` կապված խորհրդարանական ընտրությունների նորմալ անցկացման հետ: Վերջում պետք է նշել, որ առաջացած տարաձայնությունները երկու քաղաքական ուժերի միջև կարող են լուծվել հենց երկու անձի կողմից, որոնք են Հայաստանի նախկին և ներկա նախագահները: Միգուցե հենց հետաձգելու ցանկության մասին է խոսում ԲՀԿ պատգամավորների չմասնակցելը փետրվարի 11-ի խոհրդարանական ճեպազրույցներին: Հարց է առաջանում` ինչու՞: Բանն այն է, որ եթե երկրորդ նախագահը ուզում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, ապա նրան պետք է քաղաքական հենարան, որը կարող է լինել իր կողմից ծնունդ առած “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը: Իսկ այդ հայտարարությունով Ռոբերտ Քոչարյանը ուղղակիորեն հարց դրեց ապագա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի տեսակարար կշռի մեծացման մասին, ինչին շատ պարզ պատճառներով բավականին բացասական է նայում ՀՀԿ-ն: Հենց այս կոնտքեստում պետք է դիտարկել մի քանի օր առաջ իշխող կոալիցիայի նիստի ժամանակ երկրի նախագահի կողմից առաջ քաշած այն հատարարության տեքստը, որով նա իր կոալիցիոն գործընկերներից պահանջում է ճշգրտել իրենց դիրքորոշումները և երաշախավորություն է ուզում ստանալ 2013թ. նախագահական ընտրություններից առաջ իր թեկնածությունը սատարելու համար, որը ԲՀԿ-ն դեռ չի ընդունել: Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը, իհարկե, առաջին հերթին վերաբերում է ԲՀԿ-ին, քանի որ կոալիցիոն մյուս անդամ “Օրինաց երկիր” կուսակցությունը իր լիդեր Արթուր Բաղդասարյանի միջոցով ամեն պատեհ առիթով հայտարարել է, որ 2013թ. սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այսինքն` այս նախաձեռնությունը ուղղակիորեն հարվածում է Ռոբերտ Քոչարյանի ցանկությանը` մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին, համենայն դեպս, նախագահի կարգավիճակով: Ամեն դեպքում դեռ ԲՀԿ չի պատասխանել նախագահ Սարգսյանի առաջարկին, Եթե ուշադիր լինենք Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանի հայտարարությանը,  թե ինքը ոչինչ չգիտի կոլաիցիոն նոր հուշագրի կամ նախագահի կողմից ներկայացրած հայտարարության տեքստի մասին, որ ԲՀԿ համագումարում նախագահական ընտրություններից չի խոսվելու , ոչ էլ կոալիցիայից դուրս գալու մասին է խոսք գնում, պարզ է դառնում, որ ԲՀԿ-ն փորձում է հետաձգել իր պատասխանի ժամկետը: Ամեն դեպքում չենք կարծում, որ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություննրը կտեղափոխվեն ավելի բաց կոնֆորնտացիայի փուլ, քանի որ իշխանության թուլացումից կարող է միշտ օգտվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգերեսը (ՀԱԿ):

Արշալույս Մղդեսյան henaran.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ