ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, February 11, 2011 1:13 - 1 քննարկում

Անհասցե ակնարկ (Տեր Պետրոսյանը՝ Տեր Պողոսյանի մասին) և կրակոց օդի մեջ «ծտի շեշմայով (մանրագնդակ)»:

ՀԱԿ հայտարարությունը

«Հայաստանն արդեն մի քանի տարի առաջ համապատասխան միջազգային փաստաթղթերում գրանցված էր թրաֆիքինգի սև ցուցակի մեջ։ Սույն փաստաթուղթը ներկայացնում է դրա սահմռկեցուցիչ մանրամասները՝ մասնավորապես արձանագրելով, որ այդ շրջանակներում գործ ունենք նաև մանկապղծության հետ։ Դրանում հանցավոր այս երևույթի խորացման գլխավոր պատճառը համարվում է ծանրագույն սոցիալական վիճակը, ծայրաղքատությունը, երբ անգամ ծնողներն են ստիպված լինում իրենց երեխաներին ուղարկել մարմնավաճառության։ Փաստաթուղթը կազմված է այդ ասպարեզում ԱՄՆ դեսպանատան կատարած ուսումնասիրությունների և տվյալ խնդրի շուրջ դեսպանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի զրույցի հիման վրա: «Վիքիլիքսի» այս սկանդալային բացահայտումն ապացուցում է, որ Հայաստանը պետականորեն, ի դեմս Գլխավոր դատախազության, զբաղվում է թրաֆիքինգի և պոռնոբիզնեսի հովանավորությամբ։ Խայտառակ այս իրողության բացահայտման հանդիման, եթե Ազգային ժողովը և Սերժ Սարգսյանը անմիջապես պաշտոնանկ չեն անում ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, և նրա դեմ չի իրականացվում քրեական հետապնդում, ապա նրանք ստանձնում են լիակատար պատասխանատվություն գլխավոր դատախազության հանցավոր գործողությունների համար, ցույց տալով, որ, ըստ էության, թրաֆիքինգը և պոռնոբիզնեսը Հայաստանում հովանավորվում են բարձրագույն իշխանությունների կողմից»:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

annterfilms@sbcglobal.net
Feb 11, 2011 2:25