ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, February 11, 2011 0:05 - չքննարկված
Ազատության հրապարակներում զոմբիները ձեռքերի վրա են քայլում և ոտքերով մտածում…
Մուբարաքը չհեռացավ. եգիպտացի ցուցարարները հասան նախագահական նստավայր
09:41 • 11.02.11
Եգիպտոսի առաջնորդ Հոսնի Մուբարաքը հանդես է եկել հեռուստաուղերձով՝ հրաժարվելով հեռանալ նախագահի պաշտոնից, բայց իր լիազորությունների մի մասը փոխանցել է փոխնախագահ Օմար Սուլեյմանին։ Այս ուղերձը դժկամությամբ են ընդունել նախագահի հակառակորդները։
Մինչև վերջ լսելով երկրի առաջնորդի ելույթը՝ Ազատության հրապարակում հավաքվածները սկսել են թափահարել իրենց ձեռքին բռնած կոշիկները և վանկարկել՝ «Հեռացիր, հեռացիր» և «Կորչի՛ Մուբարաքը»։
Մուբարաքից հետո քաղաքացիներին է դիմել նաև Սուլեյմանը։ Նա կոչ է արել երիտասարդ եգիպտացիներին չհետևել ռադիոկայաններին ու արբանյակային ալիքներին, որոնք մեկ նպատակ են հետապնդում՝ վարկաբեկել Եգիպտոսը։
Փոխնախագահը երիտասարդներին խորհուրւդ է տվել առաջնորդվել խղճով ու մտքով և մտածել իրենց շրջապատող վտանգների մասին։ Սուլեյմանը խնդրել է ցուցարարներին ցրվել և անցնել աշխատանքի, որպեսզի «կարողանանք կառուցել ու արարել»։ Առայժմ չի նշվում, թե կոնկրետ ինչ լիազորությոններ է Մուբարաքը փոխանցել Սուլեյմանին։
Մինչև երկու հազար ցուցարարներ նախագահի ուղերձից հետո հավաքվել են Կահիրեում նախագահական պալատի մոտ՝ այնտեղ մինչև լույս մնալու մտադրությամբ։ Ինչպես հայտնում է արբանյակային «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, խստորեն պահպանվող օբյեկտի մոտ առաջին անգամ է ակցիա անցկացվում։
Եվս մոտ 10 հազար ցուցարարներ հավաքվել են Եգիպտոսի պետական հեռուստատեսության շենքի մոտ՝ ամբողջ գիշեր մնալու նպատակով։
Շատ ցուցարարներ հավաքվել են Ազատության հրապարակում։
Համաշխարհային առաջնորդները հիասթափություն են հայտնել Մուբարաքի դիրքորոշման կապակցությամբ։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ Եգիպտոսի նախագահի առաջարկած միջոցները բավարար չեն և անհասկանալի են, իսկ իշխանության փոխանցումը պետք է սկսվի անհապաղ։ Իր ելույթում Մուբարաքը կրկնել է, որ մտադիր է իշխանությունից հեռանալ մինչև 2011թ. սեպտեմբերին նախանշված ընտրությունները
Եգիպտոսում անկարգությունները շարունակվում են արդեն 18-րդ օրը։ Ցուցարարների հիմնական պահանջը Մուբարաքի հրաժարականն է, որը արդեն 30 տարի է՝ ղեկավարում է երկիրը։ Փետրվարի 9-ին երկրում սկսվել են զանգվածային գործադուլներ, ինչը ուժեղ հարված է հասցրել երկրի առանց այն էլ թուլացած տնտեսությանը։