ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, February 10, 2011 16:26 - 2 քննարկում
Մուբարաք. – «Կյանքիս ամենաերջանիկ պահը Սինայի գագաթին եգիպտական դրոշի ծածանումն էր»: Ահա թե ինչու Բարաք Օ-ն ըհդդեմ է Մու Բարաքին…
Մուբարաքի խոսքը ուղիղ եթերում. նա հրաժարական չի տա
«Ես ցանկանում եմ դիմել իմ ժողովրդին, իմ ազգին: Հպարտանում եմ ձեզանով, դուք դեպի լավը փոփոխությունների խորհրդանիշ եք: Հավաստիացնում եմ, որ խորապես ցավում եմ վերջերս զոհվածների, վիրավորների ու տուժածների համար, խոստանում եմ, որ մեղավորներին կգտնեմ ,ու նրանք ծանրագույն պատիժ կկրեն: Ինձ խոցեց հրապարակում հավաքված մեր երիտասարդների խոսքը: Ես լսեցի ձեր խոսքը, խոստանում եմ ի կատար ածել բոլոր պարտականություններս, հետ չեմ կանգնի իմ բռնած ուղուց, եգիպտական ժողովրդի պահանջները լեգիտիմ են ու արդարացի: Ես ընդունում եմ, որ մեր կառավարությունը սխալներ է թույլ տվել, ոչ մի իշխանություն զերծ չէ սխալներից: Այնուհանդերձ, խնդիր չեմ համարում այն, որ եգիպտացի երիտասարդները փողոց են դուրս եկել: Բայց պետք չի ինձ դրսից թելադրել, թե ինչպես վարվեմ, չեմ ընդունելու դրսից եկած որևէ հրաման կամ պատվեր: Կանեմ ամեն ինչ օրենքի ու սահմադրության սահմաններում երկիրը բարեկարգելու համար, ինչը մեզ կտանի դեպի անկախ ու արդար ընտրություններ: Երդվում եմ իմ երկրի ապագայով, որ կիրականացնեմ ամեն մի բառս: Իշխանության փոխանցումը, որը պահանջում են երիտասարդները, պետք է անպայման լինի օրենքի սահմաններում ու բխի Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերի շահերից: Մեր երկրին լուրջ փոփոխություններ են սպասվում, մինչ անցման շրջանը կլինեմ իմ պաշտոնում: Ասեմ, որ սրտի տրոփյունով հետևում եմ կատարվող իրադարձություններին: Առաջարկում եմ կոմպրոմիս գտնել, շփման եզրեր միմյանց հետ, երկխոսություն սկսել երիտասարդների ու ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերի միջև: Անհրաժեշտ եմ համարում ստեղծել սահմանդրական կոմիտե, որը կհետևի կառավարության ու այդ թվում իմ պարտականությունների կատարմանը: Դրա մեջ կմտնեն ժողովրդի կողմից վստահված անձինք, նրանք նաև կվերանայեն Սահմանադրության որոշ կետեր, որոնք մեծամասամբ վերաբերում են նախագահական ու խորհրդարանային ընտրություններին: Վերջին դեպքերի առնչությամբ, որոնք ցնցեցին բոլորիս, հետաքննություն կսկսվի: Մենք պատրաստ ենք վերանայել մյուս բոլոր պահանջները, որոնք կապված են երկրի անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ու դատական համակարգի բարեփոխումների հետ: Պետք է ասեմ, որ վերջին դեպքերի պատճառով մեր երկիրը խիստ տնտեսական վնասներ է կրել, բոլորիս ճգնաժամ է սպասվում, ուստի պետք է միասին փորձենք վերականգնել տնտեսությունը: Երիտասարդները կդառնան տնտեսական այդ խնդիրների զոհը: Հիշեք, որ մենք թիմ ենք, ոչ թե ախոյաններ: Ես ինքս էլ ծառայել եմ բանակում, պաշտպանել եմ մեր երկիրը, անցել մի քանի պատերազմների միջով, իսկ կյանքիս ամենաերջանիկ պահը Սինայի գագաթին եգիպտական դրոշի ծածանումն էր: Կյանքումս ամեն ինչ արել եմ մեր երկրի ու մեր երեխաների լավ ապագայի համար: Բոլորը լավ գիտեն, թե ով է Հոսնի Մուբարաքը, ցավում եմ, որ ոմանք նման ձևով են իրենց պահում, բայց հասկանում եմ, որ վճռական շրջան ենք անցնում մեր երկրի պատմության մեջ: Քանի որ երկրի շահերն առաջին պլանում են, որոշեցի առաջադրել Օմար Սուլեյմանին: Երբ գա իմ պաշտոնը թողնելու պահը, ես կգնամ, դեռևս մեր ժողովրդի շահերը դա չեն պահանջում: Ինչ էլ լինի, ես մինչ կյանքիս վերջը կապրեմ Եգիպտոսում: Հիշենք, որ մեզ պետք է հիմա լինել միասնական, մեր երկրի բազմադարյան պատմության հետևորդ լինելու գիտակցումը մեզ հետ է, մենք ուժեղ կամք ունենք: Պատրաստ եմ ծառայել երկրիս, Եգիպտոսն ինձ համար մեծագույն արժեք է: Գլուխներս բարձր: Աստված պահի Եգիպտոսին ու մեր ժողովրդին: Խաղաղություն բոլորիս»,_ ասաց Մուբարաքը:
2 քննարկումներ
Ashot