ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, February 10, 2011 14:50 - չքննարկված

Հայտնաբերված է Համաշխարհային Չարիքի Հայկական Էպիկենտրոնը:

Tags:

Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալասարանի (ԵՊԼՀ) տարածքում, ինչպես նաև համալսարանի աշխատողի կողմից աշխատանքային պարտականություններն այլ վայրում կատարելիս` թմրամիջոցներ, այլ հոգեմետ կամ արգելված նյութեր, ոգելից խմիչքներ օգտագործելը, տարածելը, գնելը, վաճառելը, տեղափոխելը, գովազդելը և պահելն արգելվում է: Այս մասին ասված է ԵՊԼՀ-ի ղեկավարության կողմից օրերս դասախոսների շրջանում տարածած «Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի աշխատանքային էթիկայի կանոնները» նախագծում: Նախագծի կետերից մեկով սահմանվում է, որ համալսարանի վարչական աշխատողներին արգելվում է նվերներ առաջարկելը: Նախագծում նշված է նաև, որ համալսարանը կարող է մոնիտորինգի ենթարկել ձայնային և թվային հաղորդակցման միջոցների օգտագործման եղանակը (օրինակ, հավաքված համարը կամ այցելած վեբ կայքը, հեռախոսազանգի տևողությունը, օրվա ժամերը, և այլն), իսկ համալսարանի ռեկտորը կամ նրա կողմից լիազորված աշխատողը կարող է այցելել կամ ուսումնասիրել աշխատողի թվային ֆայլերը, հաղորդագրությունները և օգտագործման պատմությունը` ներգրավելով համապատասխան մասնագետներին: «Աշխատողները պետք է գիտակցեն, որ էլեկտրոնային հաղորդագրությունները մասնավոր կամ գաղտնի չեն: Նրանք անձնական տեղեկատվության հաղորդման համար պետք է օգտվեն այլ միջոցներից», – նշել են նախագծի հեղինակները: Ուշագրավ է 8-րդ կետը, որը վերաբերում համալսարանի դասախոսների հագուստին: Համաձայն նախագծի` համալսարանի աշխատողները աշխատանքի վայրում «պետք է կրեն դասական բնույթի զգեստ` պահպանելով կոկիկ տեսք»: «Աշխատանքային ժամերին արգելվում է շորտեր կամ չափազանց բաց զգեստներ կրելը: Դեմքի և մազերի հարդարանքը պետք է լինի համեստ և հարիր աշխատանքային միջավայրին», – սահմանում են 8-րդ կետի ենթակետերը: Եվս մեկ կետում նշվում է, որ «օծանելիքից պետք է օգտվել չափավոր` չխանգարելով գործընկերներին»: Էթիկայի քաղաքականությունն անդրադառնում է նաև գրասենյակային տարածքների օգտագործմանը: Սահմանվում է, որ նույն սենյակում աշխատող անձինք միմյանց նկատմամբ պետք է ցուցաբերեն նրբանկատ վերաբերմունք, նախընտրելի ջերմաստիճանն ու նպաստավոր աշխատանքային պայմանները ապահովվում են նույն տարածքում աշխատողների ընդհանուր համաձայնությամբ: Աշխատողները պետք է ապահովեն խաղաղ և լուռ աշխատանքային միջավայր, համալսարանի տարածքը լքելուց առաջ բոլոր պատուհանները և ջրի ծորակները պետք է փակվեն, իսկ լույսերը պետք է անջատվեն: «Համալսարանի վարվեցողության վերաբերյալ որոշ կանոններն անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքը և բոլոր աշխատողների բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Աշխատանքը խաթարող, համալսարանը վարկաբեկող և աշխատողներին, այցելուներին կամ ուսանողներին վիրավորող պահվածքն անհանդուրժելի է: Բոլոր աշխատողները պետք է ցուցաբերեն պատշաճ կարգապահություն և գործեն համալսարանի շահերից ելնելով», – ասված է նախագծի 11-րդ կետում: Այս մասին տեղեկացնում է epress.am-ը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ