ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, February 9, 2011 13:31 - 1 քննարկում

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՉՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ

ՀՀ Սփյուրքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից հայտարարությունը՝ ստեղծել Սփյուռքի ներկայացչական պալատ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, շատերին է գցել ցայտնոտի եւ անորոշության գիրկը:

Նախ հիշեցնեմ, որ այս գաղափարի հեղինակային իրավունքը պատկանում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանին (Հրանդ Մարգարեան, Թո-րոնթոյի ելույթ, Asbarez, 12.08.10.): Սակայն, այս հարցի հետ կապված ժամանա-կագրությունն անհրաժեշտ է ճշտել:

2010 թվականի Նոյեմբերին, Հ: Սասունեանի գլխավորությամբ, նախաձեռնո-ղական մի խումբ USC համալսարանում կազմակերպեց “Հայկական սփյուռք. ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց” թեմայով սիմպոզիում: Սփյուռքը, որպես առանձնակի կառույց դարձնելու նախաձեռնության դեմ քննա-դատությամբ հոդվածներով հանդես եկան տողերիս հեղինակը (Արթուր Արմին, “Ազգային ջոջերը եւ Սփյուռքի ընտրովի ղեկավարությունը”, 168 Ժամ Օրաթերթ, 11.27.10), Ռազմիկ Շիրինյանը (Razmig B. Shirinian, “Looking Beyond the Diaspora Structure, Asbarez, 12.10.10), ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը (Հարու-թյուն Առաքելյան, “Հայկական սփյուռքի ընտրովի ղեկավարության եւ համաշխար-հային կառույց ստեղծելու գաղափարի շուրջ”, Լույսաշխարհ, 12.11.10), եւ իհարկե, քննադատությամբ հատկանշական էր Հրանդ Մարգարեանի Թորոնթոյի ելույթը (Asbarez, 12.08.10.), որը մատնանշելով այդ նախաձեռնության վտանգավորու-թյունը՝ որպես հայության մասնատում, առաջարկեց՝ “Սփյուռքի ներկայացչու-թյուն Հայաստանի պառլամենտում” գաղափարը:

Շատերը, ինչպես նաեւ ես, հասկանում ենք, որ Հայաստանի իշխանություն-ները “Հայ-թուրքական հարաբերություններ” տխրահռչակ քաղաքականությունից հետո, այս գաղափարը կարող են օգտագործել յուրովի՝ որպես Սփյուռքի “սիրտը շահելու” կամ “սփյուռքին քաղաքական գործիք” դարձնելու նպատակայնություն:    Սակայն, սփյուռքից բազմաթիվ քաղաքական եւ հասարակական կազմակեր-պությունների ներկայացուցիչներ հարցադրումներ են անում, չհասկանալով՝ այս կամ այն համազգային խնդրի “անհրաժեշտություն եւ հնարավոր իրագործում” պատճառ-հետեւանք կապը:

Ոմանց համար փորձենք հստակեցնել խնդրի կարեւորությունը եւ գաղափարի հնարավոր իրագործման ուրվագծերը պարզ հարցադրումներով:

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Հարցադրում 1-ին՝

Արդյո՞ք Հայաստանից դուրս, աշխարհով մեկ սփռված հայության համար Հայաստանը ընկալվում է համայն հայության հայրենիք:

Հարցադրում 2-րդ՝

Եթե վերեւի հարցի պատասխանն “այո” է, ապա արդյո՞ք դրանից չի բխում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի՝ համահայկական, համազգային պետություն, եւ սփյուռքյան խնդիրներն ու կարիքները պետք է դառնան ՀՀ պետության հետաքրքրության շրջանակներում:

Հարցադրում 3-րդ՝

Եթե Սփյուրքն իր առջեւ ունի՝ հայապահպանման պայքար,- հայոց լեզվի, հայոց պատմության, ազգային ինքնության գիտակցության ամրապնդում, հայոց եղեռնի միջազգային ճանաչողություն եւ այլն խնդիրներ, ապա արդյո՞ք այս խնդիրները Հայաստանի Հանրապետությունում ապրող բնակչության շահերից են բխում, եւ ընդհանրական համազգային շահեր են:

Հարցադրում 4-րդ՝

Արդյո՞ք պետությունը՝ որպես կառույց, առավել կազմակերպված լծակ չէ, որը կարելի է օգտագործել Սփյուրքը կազմակերպելու, եւ նրա առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Եվ եթե այս հարցադրման պատասխանն “այո” է, ապա ո՞ր տարբերակն է առավել ճիշտ՝ դրսո՞ւմ ունենալ համասփյուռքյան առանձնակի կառույց, թե՞ մայր հայրենիքում եւ նրա շուրջ կենտրոնացնել սփյուռքյան ուժերը:

արծում եմ, որ վերեւում բերված հարցերն ինքնին կանխանշում են բնական եւ տրամաբանական դրական պատասխան, եւ գոնե տեսականորեն, թե՛ սփյուռքա-հայը, թե՛ հայաստաբնակը կունենան նույն պատասխանը: Այո՛, Հայաստանը համայն հայության հայրենիքն է, այո՛, Հայաստան պետությունը պետք է դառնա համահայկական շահերի արտահայտողը, այո՛ սփյուռքի առջեւ ծառացած հիմ-նական գերխնդիրները ոչ թե Հայաստանյան, այլ՝ համազգային նշանակության խնդիրներ են, այո՛ մայր հայրենիքում եւ նրա շուրջ է պետք կենտրոնացնել սփյուռքյան ուժերը, եւ անհեթեթություն է՝ Հայաստանը շրջանցող համաս-փյուռքյան առանձնակի կառույց ստեղծելու գաղափարը:

ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

Հարցադրում 1-ին՝

Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի սփյուռքյան ներկայա-ցուցիչների պալատում պետք է ընդունվեն որոշումներ եւ օրենքներ նաեւ սփյուռ-քի համար, ապա արդյո՞ք անհրաժեշտ է, որ պառլամենտի կազմում ընդգրկվեն հիմնականում այնպիսի ներկայացուցիչներ, որոնց ընդունած որոշումները ոչ թե մնան օդում, այլ իրագործվեն սփյուռքում: Որեմն, ովքե՞ր կարող են լինել այդ պալատի ներկայացուցիչները:

Պատասխան՝

Պարզ է, որ Հայաստանի Ազգային Ժողովի սփյուռքյան ներկայացուցիչների պալատում պետք է ընդգրկվեն այս կամ այն երկրում գոյություն ունեցող ռեգիո-նալ հասարակական բոլոր լուրջ կազմակերպությունների ներկայացուցիչները, որպեսզի ընդունած որոշումներն իրագործվեն սփյուռքում հե՛նց այդ կազմակեր-պությունների միջոցով: Եվ ՀՀ Ազգային ժողովում նման ներկայացուցչական պալատ հնարավոր է ստեղծել համամասնական “ընտրության” տարբերակով: Ավելին, այսօր, բավականաչափ կազմակերպված սփյուռքը, ի վերջո՝ իրավակա-նորեն, այս կամ այն օտար երկրում գրանցված է որպես հասարակական կազմա-կերպությունների հավաքականություն:

Հարցադրում 2-րդ՝

Արդյո՞ք սփյուռքահայ պառլամենտականը լիարժեք հասկանում է Հայաստանի բնակչության կենցաղային կամ օրենսդրական կարիքների հետ կապված խնդիր-ները, եւ իրավունք ունի՞ որոշում կայացնել Հայաստանում ապրողի համար: Եվ նաեւ հակառակը՝ արդյո՞ք Հայաստանում ապրողը հասկանում է սփյուռքը եւ սփյուռքահայի փոխարեն իրավունք ունի նրա համար որոշումներ կայացնել:

Պատասխան՝

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի երկու պալատների օրենս-դըրական որոշումներ կայացնելու իրավունքները պետք է հստակ բաժանվի եւ սահմանվի: Ի վերջո, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում՝ կան տեղայ-նական խնդիրներ եւ կան համազգային խնդիրներ: Համազգային խնդիրները կարող են արծարծել երկու պալատները միասին, իսկ միայն Հայաստանի բնակ-չությանը կամ սփյուռքին վերաբերող կազմակերպչական, մարտավարական եւ ռազմավարական հարցերը կարող են դիտարկվել առանձնաբար, երկու տարբեր պալատներում:

Եվ վերջում ամենակարեւոր հարցը՝ ինչո՞ւ է անհրաժեշտ ստեղծել Սփյուռքի ներկայացչական պալատ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ընդհանրապես:

Պատասխան՝

Անհրաժեշտ է բոլոր ուժերը կենտրոնացնել եւ առավել արդյունավետ դարձնել համահայկական ներուժը՝ հայության առջեւ ծառացած գերխնդիրների լուծման համար:

Անհրաժեշտ է հասկանալ եւ տարբերակել՝ հայրենի պետությունը Հայաստանի իշխանություններից: Հայրենի պետության մեջ ունենալ սփյուռքյան ներկայա-ցուցչական պալատ, որը համազգային նշանակության կառույց կարող է լինել, չի նշանակում սատար կանգնել անցողիկ այս կամ այն իշխանավորին կամ իշխա-նական էլիտային, այլ հակառակը: Օրինակ՝ եթե մենք նախորօք ունենայինք Հայաստանի Ազգային Ժողովում սփյուռքի ներկայացչական պալատ, ապա այն կարող էր լինել “Հայ-թուրքական պրոտոկոլներ” քաղաքականության դեմ լուրջ ընդիմադիր լծակ:

Եվ վերջում ցանկանում եմ ընդգծել, որ այս հոդվածը ուրվագծային պարզաբա-նումներ են միայն: “Սփյուռքի ներկայացչական պալատ՝ Հայաստանի Հանրապե-տության Ազգային Ժողովում” գաղափարն անհրաժեշտ է դարձնել բազմաշերտ ծրագիր, որտեղ նույնիսկ մանրունքները պետք է լինեն ուսումնասիրված եւ հաշ-վառված:

Արթուր Արմին



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

LEVON
Feb 13, 2011 0:29