ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, February 9, 2011 2:33 - չքննարկված

Հատուցման փոխարեն՝ ծաղկեպսակ, այդպես էժան է:

Անկարան պատրաստվում է ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Փետրվար 8, 2011թ. 11:22

Պաշտոնական Անկարան, որն այս տարի առաջին անգամ Թուրքիայում ոգեկոչեց Հոլոքոստի զոհերի հիշատակը, պատրաստվում է նմանատիպ քայլեր իրականացնել նաև ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հերթական տարելիցի օրը։ Այս մասին գրում է թուրքական Sabah օրաթերթը՝ նշելով, թե Անկարան թեմայի առնչությմաբ համապատասխան հրահանգներ է տվել։ Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:

«Անկարան այն տեսակետին է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունների առկախման հիմնական պատճառներից է հոգեբանական արգելքը, սակայն միևնույն ժամանակ գիտակցում է, որ այդ Արձանագրությունները վաղ թե ուշ կյանքի են կոչվելու։ Հասկանալով, որ անցյալի իրադարձությունների հետ կապված հոգեխեղումը հնարավոր չէ հեշտությամբ հաղթահարել՝ Անկարան ձեռնարկել է որոշ քայլեր, որոնց իրականացումը նպաստելու է հոգեբանական պատնեշների հաղթահարմանը»,– գրում է թուրքական պարբերականը: Ապա հավելում, որ 2011թ. Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մակարդակով ոգեկոչվեց Հոլոքոստի զոհերի հիշատակը։

«Անկարան պաշտոնյա ուղարկեց՝ մասնակցելու հունվարի 27-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչման օրվա առնչությամբ կազմակերպված միջոցառմանը։ Բացի այդ, պետնախարար, ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը դարձավ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարն այցելած առաջին թուրք պաշտոնյան։ Եվ ճիշտ հենց այդպես Անկարան հրահանգել է ակտիվ մասնակցություն ունենալ ապրիլի 24-ին հայերի կողմից կազմակերպվելիք միջոցառումներին»,– գրում է Sabah–ը՝ տեղեկացնելով, որ թեման քննարկվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստին։

«ԱԱԽ-ի նիստին որոշում է կայացվել այդ նպատակով շփումներ հաստատել հայկական սփյուռքի, հատկապես՝ ամերիկաբնակ հայերի հետ, ինչպես նաև մասնակցել Սփյուռքի ներկայացուցիչների կողմից այդ օրերին կազմակերպվելիք միջոցառումներին»,– գրում է թերթը՝ հավելելով, թե հայ ժողովրդին հասնելու համար երկխոսություն է պետք ծավալել Սփյուռքի հետ։

«Անկարան հաստատակամ է այս հարցում և հավատարիմ է մնալու ինչպես այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրություններին։ Բացի այդ, թուրքական իշխանություններն առկախել են բոլոր այն պետությունների դեմ ուղղված քաղաքական բոյկոտի գործընթացը, որոնց խորհրդարաններում ընդունվել են Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձևեր»,– գրում է Sabah-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 27-ին Հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիայի գլխավոր ռաբբիի և հրեական համայնքի կողմից Նևե Շալոմ սինագոգում կազմակերպված ոգեկոչման արարողությանը Թուրքիայի արտգործնախարարության անունից մասնակցել էր դեսպան Էրթան Թեզգյորը, Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն և քաղաքապետ Քադիր Թոփբաշը։

Բացի այդ, Լեհաստանում գտնվող Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում կազմակերպված Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցել էր նախարարի մակարդակով։

Նշենք, որ ամեն տարի Հոլոքոստի զոհերի հիշատակման օրը թուրքական իշխանությունները հանդես են գալիս հայտարարությամբ։ Սակայն ոգեկոչման արարողություններին պաշտոնական մակարդակով մասնակցում էին առաջին անգամ։

ArmAr.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ