ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, February 8, 2011 18:06 - չքննարկված
Շանմազանովը նախագահին կանգնեցրեց իր բոյից խոր փոսի եզրին:
«Հրապարակ»: Նախագահի վերջնագիրը Ծառուկյանին
Շաբաթ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը հավաքվել է եւ քննարկել է քաղաքական իրավիճակը: Մեր տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը բավականին կոշտ որակումներով է հանդես եկել, հայտարարել է, որ ոչ մեկին չի հաջողվի իրեն դարձնել Արթուր Բաղդասարյան, ինքը «չի պառկելու» իշխանության տակ. ով համաձայն չէ, կարող է հեռանալ, եւ այլն: Կուսակիցները, բնականաբար, միայն հավանություն տվող շարժումներ են արել: Այս հավաքի տեսագրությունը, մեր տեղեկություններով, ներկայացվել է Սերժ Սարգսյանին, ով խիստ զայրացել է հանդգնությունից և երկուշաբթի օրը նախագահական է հրավիրել կոալիցիոն գործընկերներին, այդ թվում`Ծառուկյանին: Նախագահը վրդովված խոսել է որոշ գործընկերների պահվածքի մասին և վերջնական ժամկետ սահմանել` հինգշաբթի օրը: Մինչ այդ ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի` կամ հայտարարում է Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ, կամ համագումարի ժամանակ հայտարարում է կոալիցիայից դուրս գալու մասին: