ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, February 8, 2011 18:00 - չքննարկված

Տառապո՞ւմ եք փորկապությամբ: Դիտեք այս հեռուստաալիքը, օգնում է:

«Արմենիան» բացթողում չէ, ոչ էլ միֆ

ՀԵՂԻՆԱԿ՝ Արամ Պաչյան
29/01/2011 | ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Հերիք է մեկ օր կյանքիդ չքնաղ ժամերը տրամադրես «Արմենիա» անունով  հեռուստաալիքին, եւ քեզ պարզ կդառնա, որ դու ոչ էս երկրի քաղաքացին ես, ոչ էս երկրում ապրող պարզ մի հեռուստադիտող, ոչ էլ քառակուսի արկղի դիմաց  հետաքրքիր ժամանակ անցկացնող ոմն մեկը… Դու փետ ես, խրտվիլակ, խամաճիկ, ծաղրի սովորական մի առարկա… էն, որ քթիցդ բռնում են ու չպարտադրելով պարտադրում մինչեւ վերջ ապրել անընդհատ, առեղծվածային շարունակությամբ հորդող դեգեներատությունը:

Առավոտվանից համակարգչի կախված էկրան հիշեցնող հռհռոցներից ակամա անակնկալի ես գալիս, փորձում հասկանալ եղելությունը, մտածում ես՝ այ քեզ բան, սրա՞նց ինչ եղավ, ինչի՞ վրա են բացվել, գուցե մի բան բաց թողեցիր, ասենք՝ մի կարգին հումոր կամ սրամիտ մի ռեպլիկ, հետո խճճվում ես եզրահանգումների լաբիրինթոսում, մի տեսակ վատ ես զգում, էլ հավես չես անում վերջացնես սեղանին դրված սուրճդ, որովհետեւ իրականում ոչ մի բան էլ չի եղել, ոչ մի հումոր ու սրամիտ ռեպլիկ բաց չես թողել, որովհետեւ հումոր անող չի եղել:

Համակարգիչը, որ կախվում է, չի հարցնում քեզ` կախվեմ թե չէ, բայց հնարավոր է ռեստարտից հետո վերականգնի աշխատանքը, իսկ երբ շրջում ես ալիքն ու որոշ ժամանակ անց  վերադառնում` էկրանին կրկին քարացած են նույն ապուշ ժպիտներով գլամուրային դեմքերը… Լրիվ անգրագետ, տարրական էթիկայի կանոններին չտիրապետող` շոու-մայմունում սրտաճմլիկ, հետն էլ ռաբիս երգեր կատարող աչիկոները հիմա էլ անցել են սրտխառնոց առաջացնող հաղորդադարդուհի լինելու փառապանծ կարիերային ու բոլորի գլուխը լուսաբացից հարթուկում են արհեստական ու չստացվող ժպիտներով,  իրենք իրենց համար ելույթ են ունենում, ասես նստած են իրենց տան հայելու դիմաց…

Բայց դու ապուշ չես, ոչ էլ քեզ են ապուշի տեղ դնում, դու, անկախ քո կամքից, ապուշության ներկայացման մասնակիցն ես, օրվա մեջ հերիք է մեկ անգամ էլ սեղմես «Արմենիա» ալիքի կոճակը, որ ամբողջ միտքդ ու զգացմունքներդ աջաբսանդալ լինեն… Ծեծված խոսք կա` ինչ մատուցում են, դրան էլ արժանի են, կամ` սա լրիվ  արտացոլում է հասարակության դեմքը… Իսկ ես կասեմ, որ հասարակության դեմքն արտացոլելու համար «Արմենիայի» ղեկավարները նախեւառաջ պիտի ճանաչեն այդ դեմքը, պիտի դառնան հասարակության մասը, մտնեն նրա էության մեջ, եւ հենց իրենց  մատուցած անճաշակությունն  ու անտաղանդությունն է, որ արժեզրկում  է, ցածրացնում մարդկանց, այլ ոչ թե մարդիկ են վատն ու անգրագետը…

Հոգեբուժարանի հիվանդները, երբ ակամա ծիծաղում են, հասկանալի է` պատճառը պաթոլոգիկ բնույթ ունի, բայց երբ հոգեպես հավասարակշռված հաղորդավարներն են անիմաստ ու անընդմեջ քրքջում, հոգեբանների համար պիտի որ նոր տեսությունների ու քննարկումների  լուրջ առիթ հանդիսանա: «Արմենիան» «արվեստ» բառն ամենից շատ շահարկող ամենաանարվեստ ալիքն է դարձել. այն փոփ-արտի էլ չի ձգում, որովհետեւ փոփ-արտն առաջնորդվում է որոշակի կանոններով: Այստեղ կանոնը հեռուստաընկերության կատարյալ որակի ապահովումն է, գռեհկության աստիճանի հասնող պչրանքը, իրար շալակ ելած հումորային հաղորդումների շարանը, որոնց մեջ իբր հեգնվում է այսօրյա կենցաղը, թեպետ ակնհայտ երեւում է, որ այդպես ապրում են ու նմանատիպ կենցաղ ունեն հենց խաղացող «դերասանները»…

Պարզից էլ պարզ է, որ հեռուստաընկերությունը իշխանության սիրելին է` նրանք նման են ոչ միայն ներաշխարհով, այլեւ արտաքին կազմվածքով` միշտ թարմ տեսքով, նախշուն հագնված, գրիմները տեղը, իսկ իշխանների փափկասուն կանանց համար նույնիսկ ստեղծվել է հատուկ սերիալ` «Ուր է իմ տղամարդը»… Սերիալում ողբերգական կանայք սիստեմատիկաբար կորցնում են ու վերագտնում իրենց տղամարդկանց, ի վերջո երջանկություն գտնելու նրանց սրտաճմլիկ զեղումներն ու էքզիստենցիալիստական որոնումները տանում են փակուղի, մնում է մտնել սենյակ, զուգարան կամ բաղնիք ու ամբողջ ձայնով ողբալով գոռալ` «Ո՞ւր է, ո՞ւր է, ո՞ւր է իմ տղամարդը»…

Հետո սկսվում է Տիրոջն ուղղված մեղեդին, որից հոգեկան աշխարհդ այնպես է ալեկոծվում, որ պարզապես ուզում ես վեր կենալ, մոտենալ «կոմպոզիտորին» ու ասել` «Աաաայ մաաարդ, էդքան մի տվայտվի, սիրտդ չի դիմանա, դաշնամուրը թող, գնա էդ խեղճ կանանցից մեկին երջանկացրու»… «Արմենիան» բացթողում չէ, ոչ էլ միֆ. անբուժելի չարորակ ուռուցք է` դեպի մահ սլացող մետաստազներով…

Արամ ՊԱՉՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ