ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, February 8, 2011 23:40 - չքննարկված
«Les 4 Vérités». Անգամ եթե հայերի 70 տոկոսը հետեւեն Ազնավուրի կոչին, դա կարող է ճակատագրական լինել Սարկոզիի համար
Հայազգի ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վերջերս հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի նախագահը չկատարի իր խոստումն ու չընդունվի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքը, ինքը կօգտագործի իր ազդեցությունը եւ կոչ կանի հայերին չքվեարկել նրա օգտին հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ:
Այդ կապակցությամբ ֆրանսիական «Les 4 Vérités» շաբաթաթերթում հետաքրքիր մեկնաբանություն է հայտնվել: Իր «Շառլ Ազնավուրը, հայերն ու նախագահական ընտրությունները» հոդվածում Բոդուեն Պիեռը գրել է.
«Անգամ եթե, ըստ էության, հայ համայնքի 70 տոկոսը «հետեւի» Ազնավուրին այդ պայքարում եւ միայն նրանց կեսը քվեարկի աջ ուժերի թեկնածուի օգտին, Նիկոլա Սարկոզիին չի բավարարի 175 հազար ձայն առաջին փուլում: Կարելի է, իհարկե, մտածել, որ դա ոչինչ է 40 մլն գրանցված ընտրողների համեմատ: Բայց մենք չպետք է մոռանանք, որ Լիոնել Ժոսպենը տապալվեց 2002թ. ընտրությունների երկրորդ փուլում 200 հազար ձայների պակասի պատճառով:
Ես չգիտեմ, կգնա արդյոք Ազնավուրը մինչեւ վերջ: Բայց միանշանակ է, որ նրա ռազմավարությունն արդյունավետ է… Եւ այն պետք է վախ առաջացնի Ելիսեյան պալատում»: