Uncategorised - Հեղինակ՝ . Monday, February 7, 2011 2:29 - 2 քննարկում

Տանիքդ քանդվի գլխիդ անտեր շուն…

Սերոբ Տեր-Պողոսյանը չի պատժվում, որովհետեւ «տանիք» ունի

Մեկ շաբաթից ավել է` մամուլն ու ինտերնետային կայքերը լցված են վարչապետի նախկին խորհրդական, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին տեղեկատվությամբ:

Իր բլոգում արձագանքի պես մի բանով հանդես եկավ Տիգրան Սարգսյանը: Այդ գրառումից այդպես էլ պարզ չդարձավ, թե ում է մեղադրում վարչապետը` իր նախկին խորհրդականի՞ն, թե՞ տեղի ունեցածի մասին բարձրաձայնողներին: Համենայնդեպս, կառավարության ղեկավարն օգտագործել էր «մեղավորներ» արտահայտությունը, որը բազմաթիվ ենթադրությունների տեղիք կարող է տալ:

Պարզ չէ նաեւ խնդրի իրավական ընթացքը` կա՞ քրգործ, թե՞ ոչ: Մեր իրավապահները` լրագրողների հարցերին ի պատասխան, տալիս են լղոզված պատասխաններ կամ` պատասխանի իրավունքը «մեծահոգաբար» հասցեագրում են այլ գերատեսչության:

Տեր-Պողոսյանն այս ընթացքում ակտիվ գործում է` ի պաշտպանություն իրեն նամակներ, դիմումներ կազմակերպելով:

Նաեւ մի լեգենդ են հորինել, թե իբր ախթալացիները գործազուրկ կդառնան, եթե այս գործարարը պատժվի:

Սա միֆ է, որովհետեւ ոչ մեկ չի պահանջում Տեր-Պողոսյանին սեփականազրկել, մարդիկ խոսում են նրա կոնկրետ արարքի մասին:

Ի դեպ, գուցե այս գործարարն անմեղ է. այդ դեպքում նա պետք է շահագրգռված լինի քննությամբ, որպեսզի հաշիվ պահանջի իր բարի անունն արատավորողներից:

Բայց այնպիսի տպավորություն է, որ Տեր-Պողոսյանը քննություն չի ուզում, իրեն զրպարտելու համար բողոք չի ներկայացնում, միայն ձգտում է, որպեսզի թեման այլեւս չբարձրաձայնվի:

Մի խոսքով` պետական մարմինների արձագանքը տեղի ունեցածին ադեկվատ չէ:

Ենթադրում եմ, որ Տեր-Պողոսյանը «տանիք» ունի:

Ես անձամբ չեմ ուզում մտածել, որ այդ «տանիքը» վարչապետն է, ու կուզենայի, շատ կուզենայի, որ նա նպաստեր այս պատմության համակողմանի բացահայտմանը:

Որ ասեկոսեներ չլինեն…

neonews.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Feb 7, 2011 13:51