ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, February 6, 2011 20:44 - 5 քննարկում

Քոչարյանը կարժանանա հայ ժողովրդի անեծքին…

Tags:

Ռեսուրսը, որով Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, այլեւս այնքան կարեւոր չէ եւ նրան չի կարող օգնել քաղաքականություն վերադառնալ:  Լրագրողների հետ հանդիպմանն  ասել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ որպես այդ ռեսուրս ակնարկելով Ղարաբաղի գործոնը։
«Հայաստանի երկրորդ նախագահն իշխանության եկավ իբրեւ արցախյան գոյամարտի առաջամարտիկներից մեկը։ Այն ժամանակ դա կարեւորագույն հանգամանք էր։ Սակայն ներկայումս Ղարաբաղի խնդիրը մղվել է 3-րդական, 4-րդական պլան, ինչով պայմանավորված՝ այդ գործոնը Քոչարյանին այլեւս չի օգնի»,- նկատեց Ադիբեկյանը։
Նման հավի ուղեղով սոցիոլոգին, ինչպիսին Ադիբեկյանն է, պետք է տանք մի քանի հարց.
1. Այսօրվա և երեկվա քաղաքական գործիչներից ո՞վ է, որ կապված չէ Ղարաբաղյան գործոնի հետ: Լեվոն Տեր Պետրոսյանը՞, թե՞ Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը՞  թե՞Վազգեն Սարգսյանը: Ամբողջ ՀՀՇ-ն ծնվեց այդ գործոնի վրա, թե՛ Աշոտ Նավասարդյանի ստեղծած ՀՀԿ-ն,թե՛ երկրապահները, գեներալներն ու կառավարման համակարգերը Ղարաբաղյան գործոնից առաջացան: Բայց ոչ բոլորն էին լիարժեք լծված ղարաբաղյան ազատամարտի հաղթանակին: Ղարաբաղյան հաղթանակի թագնեպսակը կերտեց նրա գլխավոր հրամանատարը՝ Քոչարյանը,իր երջանկահիշատակ ազատամարտիկներով, իսկ շատերը նույնիսկ խանգարեցին՝ ՀՀՇ-ն իր ամբողջ վիժվածքային կազմով: Ղարաբաղյան գործոնը երկու թշնամի ուներ՝ ներքին և արտաքին: Երկուսի հախից էլ Քոչարյանը եկավ: Ազգադավ Լեվոնին, ո՞վ հեռացրեց իշխանությունից, երբ 1997-ի ամռանը լկտի հուդան բացեբաց բարբաջում էր « լավ ապրելու համար Ղարաբաղը պետք է հանձնենք»: Մառացե՞լ ես Ադիբեկյան, տարիքդ դա չի ներում:
2. Այդ ո՞ր օրվանից ղարաբաղյան գործոնը դարձավ 3-րդ-4-րդ կարգի: Բա առաջին և երկրորդ ի՞նչ հարց կա այսօր, երբ Ղարաբաղյան հարցը չի լուծված, քաշքշվում է բոլոր կողմերից: Խելքդ գլուխդ հավաքիր, «լայն օրերի ուրախացող կեղծ ընկեր», մտքերիդ չափը ճանաչիր:
Ղարաբաղի հարցի լուծումը ամբողջովին կախված է Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հետ: Առանց նրա այդ հարցը չի լուծվի, քանի որ այսօրվա իշխանության մեջ չկա այն մարդը, ով կարող է ստորագրել Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ որևէ փաստաթուղթ:
Ինչ վերաբերվում Քոչարյանի քաղաքականություն վերադառնալուն, ապա նա անպայման պիտի վերադառնա, Ղարաբաղի գործոնը նրան է սպասում: Իսկ եթե նա ազդվի ձեր նմանների գրվածքներից, կասկածի իր հնարավորություններին, վախենա ու չվերադառնա և չփրկի փակուղի մտած ղարաբաղյան հարցը, ապա նա կարժանանա հայ ժողովրդի անեծքին…
ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Suren
Feb 6, 2011 22:45