ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, February 6, 2011 1:19 - 1 քննարկում

Ուրիշի համար փոս փորողը…

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնը, ըստ Ֆրանս պրեսի, Մյունխենի անվտանգության համաժողովում խոստովանելու է, որ մուլտիկուլտուրիզմի քաղաքականությունը տապալվել է:

Ըստ Կեմերոնի, հանդուրժողականությունը, որ հիմնված է այլոց գործերին չմիջամտելու վրա, ովքեր մերժում են արեւմտյան արժեքները, իրեն չի արդարացրել: Պետք է անցնել ‘մկանային լիբերալիզմի’, որի դեպքում ազգային իդենտիֆիկացիան ձեւավորվում է ժողովրդավարության, հավասար իրավունքի, օրենքի գերակայության, խոսքի ազատության հաշվին: Որպես միջոցներից մեկը վարչապետն առաջարկում է զրկել ֆինանսական աջակցությունից եւ համալսարանական ավաններից վռնդել այն կազմակերպություններին, որոնք կշիռ ունեն մուսուլմանական հասարակության մեջ, սակայն չեն կողմնորոշվել արեւմտյան արժեքների հարցում:

Պետական մուլտիկուլտուրիզմի դոկտրինի շրջանակներում, ասել է վարչապետը, բրիտանական իշխանությունը խրախուսել է մշակույթների առանձին գոյակցությունը: Դա հանգեցրել է ազգային իդենտիկության պակասի, ինչն էլ, իր հերթին, բրիտանացի երիտասարդ մուսուլմանների մոտ հետաքրքրություն է խթանել ծայրահեղական գաղափարների հանդեպ: Կեմերոնը, սակայն, հստակ սահման է դրել իսլամի եւ իսլամական ծայրահեղականության միջեւ:

‘Եթե մենք ուզում ենք հաղթահարել այս սպառնալիքը, կարծում եմ ժամանակն է շրջել տապալված մեթոդներով անցյալի էջը’, այսօր համաժողովում հայտարարելու է Կեմերոնը:

Նշենք, որ 2010-ի սեպտեմբերին նման հայտարարություն է արել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

garo babig
Feb 6, 2011 23:14