ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, February 4, 2011 16:30 - չքննարկված
Հետույքային կենացները քանի գնում դառնանում են…
Մանկապղծությունը հավասար է բռնաբարության, հարգելիս, իսկ թէ ո՞վ ինչ օրենքով է ապրում, մի ուրիշ անգամ խոսենք:
Ինչու եք այդքան հեռու գնում, ընդամենը 11 տարի առաջ էր, երբ այս անձի անունը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց: Այն բանի համար, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչները, ահաբեկչության նախապատրաստական փուլում մի-քանի հանդիպում էին ունեցել Սերոբ Տեր-Պողոսյանի հետ և ահաբեկչության ժամանակ օգտագործած զենքերի մի մասն էլ նրա տրամադրած գումարով էին գնել…
Ինքը` Սերոբ Տեր-Պողոսյանը, իր ցուցմունքում այլ պատճառաբանություն է ներկայացնում, որ իբր Նաիրի և Կարեն Հունանյանները իրեն առաջարկել են ամուսնանալ իրենց մոր հետ, բայց դե պարզ է, հո չեր ասելու որ գումարը զենք գնելու համար է տվել:
Ի դեպ, Սերոբ Տեր-Պողոսյանը պատանի տղաների հետ շփվելու երկարամյա փորձ ունի, հիշեցնեմ որ նա երկար տարիներ ՀՄԸՄ (սկաուտներ) անդամ է եղել և հենց ՀՄԸՄ-ի շրջանակներում էլ ծանոթացել ու մտերմացել էր ապագա ահաբեկիչների հետ: Ահա մի հատված քր.գործում /Հատոր 19 գործ-թերթ 106/ Ն.Հունանյանի ցուցմունքից
«… Սերոբ Տեր-Պողոսյանին ճանաչում եմ 1990 թ. Լոս Անջելեսից, իբրև ՀՄԸՄ-ական (Ըստ` Հարություն Հարությունյաի ցուցմունքի` Սերոբը ՀՄԸՄ վարչության անդամ է եղել- Վ.Ղ.): 1993 թ. կարծեմ վերադարձել է հայրենիք և ապրում, աշխատում է Երևանում: 1998թ. եղբորս` Կարենի հետ հիմնել են ՙՆ և Ն՚ ՍՊԸ-ն, սակայն այդպես էլ աշխատանք չեն սկսել…»
Վահագն Ղուկասյան