ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, February 4, 2011 1:24 - չքննարկված

Ի՞նչ արժե «հետք»-ի հայտնաբերած տեսագրությունը: Սերոբ Տեր Պողոսյանը ժպտում է, իրոք վարչապետը հուսալի պարտնյորն է: Աստվա’ծ, չհայտնվի պատճեն: Չէ, դրա ելքն էլ կա, կգրվի «մոնտաժ է արված»…

Սերոբ Տեր-Պողոսյանը հերքում է

Ես` Սերոբ Տեր-Պողոսյանս, հերքում եմ մամուլում հրապարակված և իրականությանը չհամապատասխանող այն սուտ տեղեկությունները, որոնք արատավորում են իմ և իմ ընտանիքի բարի համբավն ու անունը: Գրեթե 10 տարի, մենք` ես և իմ երեք գործընկերները, գործունեություն ծավալելով հայրենիքում, իրականացնելով մեծածավալ ներդրումներ և դիմակայելով բազմաթիվ խոչընդոտների, ոտքի ենք կանգնեցրել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, ապահովելով ավելի քան 600 աշխատատեղեր, ինչը կենսական մեծ նշանակություն ունի այս տարածաշրջանում ապրողների համար, եթե հաշվի առնենք գործազրկության վիճակը հանրապետությունում:

Մենք պարբերաբար իրականացրել ենք բազում սոցիալական, կրթամշակութային և մարզական ծրագրեր տարածաշրջանի բնակչության համար, օգնել բոլոր նրանց, ովքեր իրականում դրա կարիքն ունեցել և դիմել են:

Նշեմ, որ 2000 թվականին, երբ մենք սկսեցինք թալանված և ավերված վիճակից վերականգնել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, այն համարվում էր ոչ եկամտաբեր և անհեռանկարային բիզնես-նախագիծ: Սակայն մենք ռիսկի դիմելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ հաջողության դեպքում տվյալ տարածաշրջանում կլուծվեն բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, նախաձեռնեցին ծրագրի իրականացումը:

Մինչ այժմ մենք, իրականացնելով ներդրումային ծրագիրը, վերազինեցինք և ընդլայնեցինք գործարանի արտադրական հզորությունները` հասցնելով այն համեմատաբար կայուն վիճակի: Նշեմ նաև, որ մեր ձեռնարկությունը չի դադարեցրել իր գործունեությունը և չի կրճատել որևէ աշխատատեղ նույնիսկ համաշխարհային ճգնաժամի պայմաններում` օրական կրելով հսկայական վնասներ: Իսկ այժմ, երբ մենք պատվով հաղթահարեցինք բոլոր դժվարություններն ու բարդությունները, հայտնվեցին անձինք, ովքեր ցանկանում են զավթել տարիների ընթացքում ձեռք բերված քրտնաջան աշխատանքի արդյունքը: Սակայն ամենացավալին կայանում է նրանում, որ այդ անհատները դիմել են շատ ստոր և նենգ մեղադրանքի, գիտակցելով, որ շատերը լսելով նման մեղադրանքներ կառաջնորդվեն զուտ զգացմունքներով: Եվ այս բոլորը իրագործվում է որոշ լրատվամիջոցների ձեռքերով, որոնք կատարում են «հատուկ պատվեր»;

Ես ևս մեկ անգամ հրապարակայնորեն հերքում եմ իմ դեմ ուղղված բոլոր մեղադրանքներն ու հայտարարում, որ օրենքով սահմանված կարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին և պահանջելու, որպեսզի բացահայտեն իմ դեմ կազմակերպված «խեղկատակության» հեղինակներին ու պատվիրատուներին:

Իմ և իմ ընտանիքի համար անունից ու պատվից թանկ ոչինչ չկա, որը մենք ձեռք ենք բերել տարիների մեր օրինապահ վարքով և ապրած ազնիվ կյանքով:

Չնայած այս ամենին, Աստծո ներողամտությունն եմ հայցում իրենց արարքների համար:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ