ԷԿՈՆՈՄԻԿԱ, ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, February 4, 2011 15:26 - չքննարկված
Արդի Ռուսական փսեվդոազգային շարժումը և որտեղ է սուրբ Ռուսական կայսրությունը:
Ռուսական Լրատվությունը տեղեկացնում է որ փետրվարի տասներկուսը լինելու է դժգոհության օր : Զարմանալի է, Տնտեսական բացառիկ առաջնթաց ունեցող Մոսկվայում պետք է դժգոհեն :
Հասկանալ ինչ է կատարվում Ռուսաստանում : Դեպի ուր է գնում այս երկիրը : Ինչը կպահպանի Ռուսաստանին վտանգներից :Ահա, ինչ է պետք հասկանալու համար, ինչու՞ դժգոհության օր Ռուսաստանում :
Լրատվությունը մեզ ցույց է տալիս թե, նացիոնալիստ պատրիոտներն են այսօր Ռուսաստանում այս շարժման մեջ և նրանց առաջնորդ դրոշակակիրներից մեկն է մեծաբերան Վլադիմիր Վոլֆովիչը : Հանրահայտ Ժիրինովսկին ,որի Մայրը Ռուս է, Հայրը Յուրիստ, ինչպես ինքն է ասում : Սակայն սիրելի ընթերցող ,Ռուսաստանի իսկական պատրիոտները գլուխները շուտվանից դրել են Ֆրանսիական հողին, վտարանդի լինելով իրենց հողից :
Փարիզի ,Սենտ ժենեվիեվ դե բուա արվարձանի գերեզմանատանը հավերժ հանգստի մեջ են Ռուսական բանակի Գեներալներ և յունկերներ, գարդեմարիններ և մտավորականներ : Գրողներ,երաժիշտներ, դիվանագետներ :Ամբողջությամբ սպիտակ հսկայական գերեզմանատունը ասես հավաքածու լինի ռուսական կայսերական մտավորականության :
Սպիտակ էմիգրացիան փարիզում ունեցել է շատ հուզումնալի պատմություն : Իր Հայրենիքի պատրիոտների ամեն օրը եղել է հույզերով կապված անցյալին, իրենց երկրին ու թագավորին :Կան սպիտակ էմիգրանտական ռոմանսներ որոնք ապացուցում են դրա մասին օրինակ »Прости батюшка прости », »Россия матушка прости »ռոմանսները : Հեղափոխությունը գլխատել է իսկական ռուս մտավորականությանը :
Իմ կարծիքով Գլխատվում է նաև նրանց պատմությունը Հեռուստատեսությամբ և մամուլով ,քանզի ոչ մի հաղորդում ոչ մի ակնարկ,ոչ մի լրատվություն չկա :Փարիզում միլիոնավոր ռուս տուրիստներ են գալիս, բայց իսկական ազգայնական պատրիոտների պանթեոնը դատարկ է : Ժամանակակից ռուս երիտասարդ ազգայնականները նրա մասին նույնիսկ տեղյակ չեն : Կոմունիզմը վերջացել է , Ռուսները փնտրում են իրենց արմատները անցնում են դեմով և չեն տեսնում :
Ապա որտեղից է՞ գալիս և ուր է գնում այս նեոնացիոնալիզմը :
Ռուսաստանում մի ազգայնական շարժում կա, որը իր հետեվից մեծ մասսա ունի և կոչվում Սլավոնների միություն : Ահա, այստեղ դուք կտեսնեք դասական ազգային արմատական շարժում : Այս շարժման մասին երբեվիցէ հեռուստատեսությամբ կամ մամուլով տեղեկատվություն չկա :Իսկ ահա սկինխեդ նացիստներին , անհասկանալի աղբյուրներ և նպատակներ ունեցող շարժման մասին ասես գովազդում են, ամեն օր այն ցուցադրելով :Ինչու՞ այս ազգային շարժման մարտիկները չեն փնտրում նախահեղափոխական Ռուսաստանը :Նրանք կառուցում են նոր Ռուսաստան ինչպես հեղափոխականները դարասկզբին :
Վերջերս կարդացի մի գիրք « Անաստասիա, Կամ ում էր ձեռնտու Ռոմանովների մահվան միֆը » վերնագրով : Այս գիրքը գրվել է Ռուսաստանի գիտության ակադեմիայի մի քանի թղթկից անդամների և ակադեմիկոսների կողմից : Այն ապացուցում է որ Վրաստանում բնակվող Նատալիա Բիլիխոդզե անունով կինը արքայադուստր Անաստասիան է, և որ կայսերական տունը փրկվել է գերմանյայի կայսրի կողմից, քանզի թագուհին գերմանական կայսերական ընտանիքից էր : Ապացուցվել է փաստացիորեն ճապոնացի գենետիկ կենսաբանի կողմից, որ այն ոսկորները, որոնք թաղվել են դրանք արքայական ընտանիքին չեն պատկանում : Նաև ականատեսները պատմում են, թե ինչպես էր Նեմցովը շտապում փակել հարցը, որ ցարական ոսկորները շուտ թաղեն :Նույնիսկ, երբ գիտությունների ակադեմիան եզրակացություն է ներկայացրել կառավարական հանձնաժողովը հաշվի չի առել և համայն աշխարհին հայտարարել, որ թաղում են արքայական ընտանիքին : Սրա մասին տեղյակ են նույնիսկ աշխարհի բոլոր մյուս արքունիքները : Գիտեք, այս պատմությունը եվրոպայում դեռ շատ շուտ, բերանից բերան թափառում էր : Ես լսել էի, սակայն լուրջ չէի ընդունել : Բելիխոդզեի ի հայտ գալուց հետո նրան պահել են ակադեմիայի աշխատողները գիշեր ու ցերեկ, քանի որ նրա կյանքին մի քանի անգամ վտանգ է սպառնացել : Ինչ- ինչ պատճառներով Նա սահմանը չի կարողացել հատել և մնացել է Վրաստանում : Արքունական ընտանիքին բաժանել են, հետո փախցրել : Գիտնականները ԴՆԹի անալիզով և դեմքի մկանների ուսումնասիրմամբ ապացուցելեն, որ Բելիխոդզեն հենց արքայադուստր Անաստասիան է : Իսկ արքայադուստրը գիրք է գրել, իր հիշողությունները,բացառիկ մանրամասնությամբ և ճշտությամբ :
Ինչից են՞ վախենում նրանք ում ձեռնտու չէ այս ամբողջ պատմությունը : Սուրբ կայսրության վերածնվելուց՞ : Դա հնարավոր է՞ :Եթե վախենում են ուրեմն,Հնարավոր է :
Ռուսաստանում հեղափոխական « Յուրիստ»-ի, տղա Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչները դեռ տանում են Ռուսաստանը « դեպի պայծառ ապագա »: Իսկ Սուրբ Ռուսաստանը պառկած է փարիզյան արվարձանում և այցելու չունի :
Հովհաննես Մարգարյան
P.S.Հոդվածը նախատեսված է նաև ռուս ընթերցողի համար : Կթարգմանվի և կհրատարակվի մոտ ապագայում :