ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, February 4, 2011 9:15 - 1 քննարկում
Ապագա սենատոր Հովնանյանի կարծիքով Հայաստանը իր սասանված վարկի դիմաց պետք է սենատոր նշանակի Սերոբ տեր Պողոսյանին:Հատկապես երբ նա իր հարեվանն է:
Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շատ է զարմացել, երբ իմացել է, որ իր վաղուցվա ծանոթ մեկ այլ սփյուռքահայ գործարար` Սերոբ Տեր-Պողոսյանը, կասկածվում է մանկապղծության մեջ: «I was shocked»,- նշում է նա ու հավելում, որ չէր սպասում նման բանի ու չի կարողացել հավատալ դրան:
Հովնանյանը նշեց նաեւ, որ իրենք հարեւաններ են իր հիմնած Վահագնի թաղամասում:
Սփյուռքահայ գործարար, բանաստեղծ Վահան Զանոյանն ասում է, որ վերջերս ՀՀ իշխանությունների առաջ քաշած գաղափարը երկպալատ խորհրդարանի վերաբերյալ մտածելու տեղիք է տալիս:
«Որպես գաղափար հոյակապ գաղափար է, ինձ մտահոգում է այն, թե ինչ պիտի լինի այս մարմնի բուն առաքելությունը,- ասում է նա:- Հայաստանի քաղաքացի չհանդիսացող թեկուզ հայ մարդը ի՞նչ հանգամանքներով պիտի խառնվի Հայաստանի ներքին գործերին: Եթե այս մարմինը պիտի սփյուռքի հարցերը բերի հայրենիք եւ օգնի, որ սփյուռքի ու հայրենիքի միջեւ մտավորական, պաշտոնական երթեւեկ լինի, թերեւս դա կհաջողվի: Բայց եթե ոչ քաղաքացին պիտի գա մտնի, տեղական օրենքներով զբաղվի, կարծում եմ, որ շատ հարցեր կարող են ծագել: Երկրորդ` ինչպիսի՞ն պիտի լինի սփյուռքի ներկայացուցչությունը: Եթե սփյուռքի ընտրությունների պրոցեսը պիտի հանձնվի ներկա կուսակցություններին, ես չեմ կարծում, որ շատ նոր բան կստեղծվի. նորից մեր հին, հոգնած վեճերը, կռիվները պիտի բերեն դնեն հայրենիքի մեջ»:
Սփյուռաքահայ գործարար Վահագն Հովնանյանն էլ ասում է, որ մենք այս գաղափարի կարիքն ունենք. «Մեր հայությունը սփյուռքի մեջ օրեցօր կմաշվի: Ես շատ դրական կողմեր եմ տեսնում այստեղ: Մտածենք, թե ինչպես կարող ենք հագեցնել այս գաղափարը: Նախագահը, վստահ եմ, որ մեծ միտք ուներ այս գաղափարը շարժեցնելու համար, եւ սփյուռքի նախարարը առաջ բերեց, պետք է շնորհավորենք իրենց, որ արեցին այս քայլը: Մենք էլ հրեաների օրինակով պիտի փորձենք էլ ավելի ուժեղ դառնալ»:
Ըստ Հովնանյանի` այսօր Հայաստանը սփյուռքում իր սասանված վարկը վերականգնելու խնդիր ունի, եւ այս գաղափարը կարող է ծառայել հենց դրան. «Այստեղի կառավարություւնը պիտի լսի սփյուռքի մտահոգությունը, այդքան գեշ անուն ունի Հայաստանը սփյուռքի մեջ: Այդքան գեշ համբավ ունի, բոլորն էլ ոտնակոխ արած են Հայաստանը: Պետք ունենք, որ մեկը միշտ լուր տա, թե ինչ կկատարվի Հայաստանի մեջ»:
«Հետքի» հարցին, թե ում մեղքն է, որ Հայաստանի վարկն ընկել է սփյուռքում, ու հիմա էլ իշխանությունները փորձում են վերականգնել այն, Հովնանյանն ասում է. «Ես կարծեմ դա այստեղից դուրս ելնողների հանցանքն էր, որովհետեւ իրենք իրենց արդարացնելու համար ցեխի մեջ դրին Հայաստանը: Որքան իրենք կուզեին իրենց արդարացնել, այդքան էլ վատ խոսեցին Հայաստանի համար»:
1 քննարկում
Abelian