ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, February 4, 2011 16:20 - չքննարկված

«Զուռնաչին» փչեց «կոխի» եղանակ, «Ահել » ու «ջահել» իրարով անցան… (Հ.Թ.-ի «ԱՆՈՒՇ.-ից)

Հայաստան | Վերլուծական

Դաշնակցությունը «ներքինի»՝ Սերժ Սարգսյանի պալատում

Սերժ Սարգսյանը, ի դեմս երկպալատ խորհրդարանի և դրանում Սփյուռքի ներկայացուցիչների ներգրավման, թերևս գտել է Դաշնակցությանը «ձեռնածելու» տարբերակը: ՀՅԴ-ն արդեն իսկ հայտարարում է նրա այդ գաղափարը ողջունելու մասին: Դե, այլ բան չէր էլ կարող անել, քանի որ տարիներ շարունակ տարբեր առիթներով հենց ՀՅԴ-ն է այդ գաղափարի կիրառման անհրաժեշտության մասին խոսել: Եվ ահա, իքս պահին Սերժ Սարգսյանը որդեգրում է այդ գաղափարը և այն մատուցում իր անունից: Դաշնակներին մնում է միայն ողջունել դա: Այսինքն՝ մնում է, որ նրանք պարեն Սերժ Սարգսյանի դուդուկի տակ: Իսկ չպարել չեն կարող, քանի որ այդ գաղափարով Սարգսյանը նրանցից խլում է սփյուռքը: Իսկ սփյուռքն այն ուժն է, որի վրա է հենվում Դաշնակցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում: Առաջին հայացքից սա կարող է տարօրինակ թվալ, սակայն դատեք ինքներդ: Բանն այն է, որ Դաշնակցությունը Հայաստանում տեղ և դեր է ունեցել միշտ էլ այն պարզ պատճառով, որ եղել է սփյուռքի ազդեցիկ խմբերի շահերը ներկայացնող ուժ: Իսկ այդ խմբերի հետ հարաբերությունները Հայաստանի իշխանությունների համար, հատկապես վերջին տարիներին, երբ շատ անհրաժեշտ են այդ խմբերի փողերը` զանազան հանգանակությունների կամ նվիրատվությունների տեսքով, եղել են շատ կարևոր: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Դաշնակցությունը ներկայացվում էր որպես միջնորդ իշխանությունների և այս խմբերի միջև: Սակայն Սերժ Սարգսյանը չի ուզում նման միջնորդ ունենալ: Ոչ միայն այն պատճառով, որ զուտ տնտեսապես շահավետ է սփյուռքի հետ գործարքներում ավելորդ բաժին չհանել միջնորդներին, այլ նաև այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի համար Դաշնակցությունը միշտ էլ եղել է անդուր քաղաքական ուժ: Եվ այս զգացմունքները երևի թե փոխադարձ են: Վերջ ի վերջո, պետք չէ մոռանալ, որ «Դրոյի» հայտնի գործով Դաշնակցության հանդեպ հետապնդումները ղեկավարել է այն ժամանակ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը: Եվ պետք չէ մոռանալ նաև 2003 թվականի ընտրություններում ՀՅԴ-ին ֆինանսավորող օլիգարխերից մեկի` Հրանտ Վարդանյանի հայտնի հայտարարությունը, որ հայտնվեց մամուլում, այն մասին, թե քանի Հայաստանից չի հեռացել Սերժ Սարգսյանը, կոռուպցիան չի հեռանա: Այնպես որ, Սերժ Սարգսյանը ունի Դաշնակցությանն իր և սփյուռքի արանքից հանելու շատ պատճառներ: Եվ ինչն էլ, ըստ էության, անում է ներկայիս երկպալատության նախաձեռնությամբ՝ միևնույն ժամանակ Դաշնակցությանը զրկելով իր հենարան Սփյուռքից: Իսկ Դաշնակցությանն այս դեպքում ոչինչ չի մնում անելու, քան նման իրավիճակում Սերժ Սարգսյանի մոտ գոնե պալատական «ներքինու» կարգավճակ ստանալը՝ անկախ այն բանից, թե որ պալատում դա կլինի` ստորի՞ն, թե՞ վերին:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ