ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, February 3, 2011 0:30 - չքննարկված
Ծխելը երբեմն հիմար մտքերի տեղիք է տալիս:
Իրոք որ սա «սևգիր կոչ է» ուղղված եգիպտացիներին: Դատեք ինքներդ: Ծխախոտից մթագնած ուղեղով հեղինակը ինչ հիմարություն է դուրս տվել. «Անտիկվարիատ բռնակալների տեղը թանգարաններում է՝ փարավոնների մումիաների կողքին: Եթե այսօր կառչենք դրանցից, եւ թեկուզ ժամանակավոր կանգնեցնենք առաջընթացը, ապա վաղը կստանանք ավելի մեծ եւ ավելի անկախատեսելի պայթյուն»: Նա չի էլ հասկացել, որ եգիպտացիները զոմբիացված չեն և առաջին իսկ հանդիպման դեպքում իր գլուխը կջարդեն և իրենց հաշվին կթաղեն Մեծ Սֆինքսից և Քեոփսի Բուրգից 1678 կիլոմետր հեռու՝ Սովետաշենի զիբիլանոցում՝ գլոբալիզացիայի ծառուղիում: KAREN
_____________________________________________________________
_____________________________________________________________
ՀԱԿ երիտասարդների կոչ (սեւագիր)
Հրանտ Տէր-Աբրահամեանից 31 Հունվար, 2011 ժամը 9:58ին
Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները ողջունում են եւ իրենց իր աջակցությունն են հայտնում Եգիպտոսի քաղաքացիների պայքարին ընդդեմ բռնապետության: Ուշադրությամբ հետեւում ենք հանուն ազատության, հայրենիքի եւ արդարության ձեր ընդվզմանը: Հիացած ենք ձեր դիմադրողական ոգով, համառությամբ եւ բարձր քաղաքացիական գիտակցության դրսեւորումներով: Համոզված ենք՝ ձեր պայքարի հաղթական ավարտի մեջ: Կարծում ենք՝ բռնակալությունը, որը ասելիք չունի իր ժողովդրին պետք է հեռանա եւ իր տեղը զիջի հասարակության մեջ հասունացած նոր ուժերին: Հոսով ենք, որ հնարավոր կլինի խուսափել նորանոր զոհերից, քաոսից եւ կապահովվի խաղաղ անցում դեպի նոր իրավիճակ:
Պայքարի երեք տարվա փորձ ունենալով ընդդեմ մեր հայրենիքում ծվարած նմանատիպ բռնակալության, առանց «թարգմանության» լիովին ընկալում եւ հասկանում ենք ձեր վրդովմունքը, վճռականությունը եւ ազատատենչությունը: Ցավոք, 2008-ի փետրվարին մեր երկրում տեղի ունեցած նմանատիպ ընդվզումը ճնշվեց արյան մեջ՝ զինված ուժերի եւ քրեական զինված բանդաների օգնությամբ, որոնք կրակ բացեցին հարյուր հազարավոր մարդկանցից բաղկացած 10 օր տեւած շուրջօրյա խաղաղ ցույցի մասնակիցների ուղղությամբ: Չնայած մեր պայքարը չպասկվեց վերջնական հաղթանակով, եւ բազնմաթիվ մարդիկ նետվեցին բանտերը հանուն իրենց իդեալների «ժողովրդավարական» արեւմուտքի եւ «ռազմավարական դաշնակից»՝ Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ, սակայն պայքարը չմարեց եւ երեք տարի է դիմակայում ենք ոստիկանապետությանը:
Կոչ ենք անում աշխարհի բոլոր ազդեցիկ կառավարություններին, չթաքնվել երկիմաստ հորդորների թիկունքում, չկառչել իր դարն ապրած բռնապետության կեղծ կայանությունից, այլ ընդառաջ գնալ երիտասարդ եւ առաջադեմ պայքարին՝ ղեկավարվելով միմիայն համամարդկային ունվերսալ արժեքներով, եւ ոչ թե գեոպոլիտիկ կեղծ իմաստությամբ: Համոզված ենք, որ նման վճռականության եւ իդեալիզմի դրսրեւորման դեպքում կշահի ողջ աշխարհը: Հնարավոր չէ արհեստական պատնեշներով կանգնեցնել պատմական ժամանակի հոսքը: Անտիկվարիատ բռնակալների տեղը թանգարաններում է՝ փարավոնների մումիաների կողքին: Եթե այսօր կառչենք դրանցից, եւ թեկուզ ժամանակավոր կանգնեցնենք առաջընթացը, ապա վաղը կստանանք ավելի մեծ եւ ավելի անկախատեսելի պայթյուն:
Կրկին ողջունուեմ ենք մեր եգիպտացի բարեկամներին՝ վստահ լինելով, որ նրանք երբեք չեն նահանջի եւ չեն հրաժարվի իրենց սկզբունքներից եւ իրենց պայքարից: Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ:
http://www.facebook.com/#!/notes/hrant-ter-abrahamean/hak-eritasardneri-koc-sewagir/10150093628556809