ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, January 31, 2011 16:42 - 1 քննարկում
ՀՀ վարչապետը ջնջում է «Հետք»-ի կողմից հայտնաբերված իր հետքերը: Սերոբը իր հետ կտանի՞ նրան…
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է իր նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանին ներկայացված մանկապղծության մեղադրանքին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անրադարձել է իր նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանին ներկայացված մանկապղծության մեղադրանքին: Իր անձնական բլոգում թողած գրության մեջ` Վարչապետը մասնավորապես նշել է. <<Բարեկամներ,այսօր ինձ փոխանցեցին hetq.am կայքում հրապարակված հոդվածը, որտեղ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ, “Համագործակցության համար” մեդալի մեդալակիր և հասարակական հիմունքներով իմ նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է ծանր, անբարո հանցագործության մեջ: Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. հետևելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի և թափանցիկ: Վստահ եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ>>:
neonews
1 քննարկում
g_ashot