ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, January 24, 2011 23:31 - 3 քննարկում

ՄՈՍԿՎԱ, Դեմոդեդովո: Տեռակտը մեկնաբանում է Լույս Աշխարհի թղթակիցը:

Երեկ երեկոյան Մոսկվայի բոլոր հեռուստաընկերությունները փնտրում էին Դոմոդեվոյի պայթյունի բացատրությունը, որը խլեց ավելի քան երեսունհինգ մարդու կյանք և հաշմանդամ դարձրեց Հարյուր վաթսունին : Պայթյունը տեղի էր ունեցել սպասասրահի հենց այն մասում, ուր մարդկանց կուտակումները զարմանալիորեն ավելի մեծ են քան Շերեմետեվոյինը :

Ինչու են պայթեցնում Մոսկվայում բացատրություն չկա , սակայն ովքեր հարցին հեռուստալիքները շտապում են մատնանշել հյուսիսային կովկասը :

Պայթյունից երկու օր առաջ нтв հեռուստաալիքով թոք շոու էր : Տաղավարի մի կողմում կանգնած էր ռուս ժիրինովսկին մյուսում ազգությամբ հրեա Ռոզմանը : Նրանց բանավեճը սրում էր հաղորդավարը, իսկ կարծիքներ էին հայտնում ռուսաստանում հեղինակավոր մշակույթի գործիչներ :Խոսքը գնում էր Ռուսաստանում օտարազգիների ներկայության և նրանց պատճառով առաջացած խնդիրների մասին , որ ռուսը Ռուսաստանում տեղ չունի իսկ օտարազգիները ինչ ուզում անում են : Ժիրինովսկին ոգեվորված ճշմարտությունները շաղ էր տալիս աջ ու ձախ : Ռոզմանը թախանձագին ասում էր թե ինքնել է իրեն զգում իսկական ռուս և օգնում էր մեղավորներ ման գալու մեջ :

Հեռուստամեդիայի այս տեխնոլոգիան նոր չէ : նրա ցուցանիշը անմիջապես երեվում է էկրանին :Հեռախոսով քվեարկության արդյունքնում ավելի քան ութանասուն հազար հոգի համաձայնվեցին դուրս շպրտել օտարազգիներին :Միայն մեկ տարեց մարդ ասեց որ սա ռուսաստանի մասնատման սկիզբն է, նրան անմիջապես լռեցրեցին :

Ռուսաստանը ֆեդերատիվ երկիր է : իր մեջ պարունակում է ավելի քան հիսուն ավտոնոմ տարածքներ, ռեգիոններ և հանրապետություններ ,որտեղ ապրում են ավելի քան հարյուր հիսուն ազգություն : Եթե սկսվի սեպարատիզմը այդ տարածքներում ուր զգալի մասը մուսուլմաններ են ապա  դա կլինի ռուսաստանի վերջը :իսկ այն իրագործելու համար անհրաժեշտ է սկսել նացիոնալիստական շարժում ընդեմ օտարազգիների :

Ինտերնետի ֆորումներում Դոմոդեդովոյի աշխատողները գրել էին որ պայթյունից մի քանի օր առաջ օդանավակայանի անվտանգության աշխատողների կազմը կրճատվել էր երկու անգամ :Նույնիսկ ասումեն թե տեղեկացվածներ են եղել և սեփական գլուխը ազատելու համար դուրս են եկել աշխատանքից իրենց դիմումի համաձայն :

Հեռուստատեսությունը դեռ փնտրում է մեղավորներ : Օտարազգիները բերաններում թուքը պահած սպասում են թե ինչ է լինելու : Իսկ ռուս մարդիկ եկել էին օդանավակայան և անվարձահատույց օգնում էին  օտարազգիներին հասնել Մոսկվա քանի որ Դոմոդեդովոն փակ էր :

HM



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Andranik
Jan 25, 2011 0:28