ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, January 24, 2011 1:26 - չքննարկված
Եվրոպայում Գյուլին գյուլախորով են անելո՞ւ…
Գյուլին ծանր օր է սպասվում. ԵԽԽՎ-ում հարցնելու են Հայկական հարցի և Դինքի սպանության մասին
.Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամբիոնից պատասխանելու է եվրոպացի խորհրդարանականների հարցերին, հայտնում է Zaman-ը:
Գյուլը ԵԽԽՎ առաջին լիագումար նիստի ընթացքում, որը մեկնարկում է այսօր և տևելու է 2 օր, հանդես է գալու ելույթով, որից հետո պատասխանելու է խորհրդարանականների հարցերին, որոնք առնչվելու են Հայկական, քրդական, կիպրական խնդիրներին, ինչպես նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությանը:
Սպասվում է, որ Գյուլը պետք է պատասխանի նաև «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ կապված հարցերի: