ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 20, 2011 19:57 - 1 քննարկում

-Efendi, hech korku değil, ayakkabılar için bir müşteri buldu.

Երբ խառնում ես ձախն ու աջը…

Թուրքիայի Քարաբյուք քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները սխալմամբ անդամահատել են հիվանդի առողջ ոտքը։ Հիվանդի ձախ ոտքի վրա չլավացող վերք էր հայտնվել, և բժիշկները որոշել են այն անդամահատել, որպեսզի վարակը չտարածվի նաև աջ ոտքի վրա։ Վիրահատության համար համաձայնությունը տրվել էր, սակայն անդամահատումից հետո հիվանդի բարեկամները հայտնաբերել են, որ նրա աջ ոտքն են անդամահատել։Հիվանդի դուստրը հայտարարել է, թե վիրահատությունը կատարած բժշկին դատի է տալու։ «Բժիշկն ասել է, թե աջ ոտքն է անդամահատել, որովհետև վերքը տարածվում էր։ Սակայն դա անհեթեթություն է։ Մենք համաձայնություն ենք տվել ու ստորագրել ենք միայն ձախ ոտքի անդամահատման համար։ Ինչպե՞ս կարելի է հիվանդ ոտքը թողել, կտրել առողջը ու հիմար-հիմար հայտարարություններ անել»,-վրդովվել է հիվանդի դուստրը։.Հիմնական մեղքը ընկնում է բաժանմունքի պատասխանատու բուժքույրի վրա, նա խորհուրդ է տվել գործողությունը կատարել հիվանդի հետևի կողմից և այդ շփոտեցրել է բժշկին, քանի որ մինչ այդ մեջքի վրա պառկած հիվանդի ձախ ոտքը եղել է բժշկի աջ կողմում՝ աջ ձեռքի տակ: Հիվանդին փորի վրա շուռ տալիս վիրահատող բժիշկը դուրս է եկել և վերադառնալով կտրել է առողջ աջ ոտքը, որ գտնվել է իր աջ կողմում արդեն:Գործողության ներկա կազմը դա չէր կարող զգալ, քանի որ անդամահատող ոտքն են միայն բաց պահել, այն էլ ծնկից վեր: Գիշերը բժիշկը զգացել է սխալը և առավոտյան շտապել հիվանդանոց, ճշտելու իր կասկածները: Ընդունելով դռան մոտ իր հասցեին արտահայտված հիվանդի ազգականների բողոքները և դստեր «դատի ենք տալու» սպառնալիքը, նա շտապում է հիվանդասենյակ (ազգականերից մեկի հորեղբորդին հիվանդանոցում դռնապան էր, նա գիշերը հերթապահել է և սանիտարներից իմացել եղելությունը):Մոտենալով նարկոզից դեռ կիսով չափ դուրս չեկած հիվանդին, դիմում է նրան.
– Էֆենդի, ես մի վատ լուր ունեմ հաղորդելու և մեկն էլ լավ: Առաջ որը հայտնե՞մ:
Անդամահատվածը երկար մտածելուց հետո դիմում է նրան.
-Կարծում եմ ճիշտ կլինի առաջ հայտնեք վատ լուրը, որից ես կտխրեմ, հետո կասեք լավ լուրը, ես կուրախանամ, տխրությունս կփարատվի և ես կմնամ ուրախ տրամադրության մեջ:
-Տրամաբանական մոտեցում է,- նկատում է բժիշկը,- ուրեմն այսպես և այսպես, մենք սխալվել ենք և կտրել են քո առողջ աջ ոտքը, այնպես որ մի քանի օր անց կտրելու ենք նաև հիվանդ ոտքը:
Անդամահատվածը սկսում է գոռալ, ճչալ ու հիստերիայի մեջ ընկնել: Բժիշկը կանգնած լուռ դիտում է նրա տառապանքները: Ճչալուց և լաց լինելուց հոգնած, նա թմրում է և անտարբեր հայացքը հառում առաստաղին: Քիչ անց հիշում է «լավ լուր»-ի մասին և թախծով – հույսով լի հայացքով դիմում վիրահատող բժշկին:
-Ասեք լավ լուրը վերջապե՜ս:
-Efendi, hech korku değil, ayakkabılar için bir müşteri buldu.
(Էֆենդի, հեչ մի վախեցի, կոշիկներիդ համար հաճախորդ եմ գտել):



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գրիգոր
Jan 21, 2011 11:01