ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, January 20, 2011 2:44 - 1 քննարկում
Որդնած Կարմիրներից ծնված Շորթան Կարմիրները:
Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Վլադիմիր Մարկինը հունվարի 19-ին հայտարարել է ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության եւ այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն, գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Բոկովի ձերբակալության մասին: Նրա հետ ձերբակալվել են նաեւ կազակության զարգացման Միջազգային հիմնադրամի տնօրեն Միխայիլ Կրեյմերը եւ Ստրոյբետոն ընկերության ղեկավար Սերգեյ Ստեպանովը:
Նրանց ձերբակալման համար նյութերը քննչական կոմիտեին է տրամադրել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը: Գործի նյութերի համաձայն, Բոկովը եւ նրա հանցակիցները 2005 թվականին մի ձեռնարկատիրոջ համոզել են, որ նրա համար կարող են 46 միլիոն դոլարով ձեռք բերել մի ձեռնարկության հսկիչ փաթեթ, նրանից ստացել են 4,5 միլիոն դոլար, բայց ոչինչ չեն արել:
Գործի նյութերի մեջ կան տեղեկություններ նաեւ, որ Բոկովը եւ այլ կասկածյալները ստեղծել են շորթումով զբաղվող խմբեր եւ օրինակ մի առեւտրային բանկի ղեկավարից պահանջել են 35 միլիոն դոլար, սպառնալով նրա ընտանիքին: Շորթած փողերը նրանք անշարժ գույքի են վերածել Մերձմոսկվայում, Կիպրոսում, Մեծ Բրիտանիայում:
Ռուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի խոսքով, Ռուսաստանում այդ կարգի բարձրաստիճան իրավապահի ձերբակալում դեռեւս տեղի չէր ունեցել: Այդ մասին գրում է ռուսական “Վեդոմոստի” պարբերականը:
1 քննարկում
МУХТАР