Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, January 19, 2011 10:19 - 1 քննարկում

ՊԱՏՐԱՆՔԱԶԵՐԾՈւՄ

Վերջին ժամանակներս շատ է խոսվում նեյրո – լեզվաբանական ծրագրավորման(ՆԼԾ) մասին, և այն ներկայացվում է որպես  քաղաքական գործառույթի մեր ժամանակների նորամուծություն: Սակայն պարզագույն դիտարկումը երևան է հանում, որ ՆԼԾ կոչվածը նույն հիպնոսն է և հասարակական – քաղաքական ասպարեզ նոր չէ, որ մուտք է գործել:
Հիպնոսը վաղուց է կիրառվում զանգվածային տրամադրություններով ձեռնածություններ(մանիպուլյացիյա) կատարելու նպատակով:
Միամիտ հայացքը հիպնոսում նույնիսկ կարող է աստվածային խորհուրդ ընկալել:
Սակայն հիպնոսով աշխատող հասարակական կամ քաղաքական գաղափարախոսությունը միայն կարող է հանգեցնել հոգևորի և հոգեկանի շփոթմունքի:
Հիպնոսի արդյունքը կարող է միայն պատրանքը լինել, ընդ որում ինչպես հիպնոսվողների, այնպես էլ հիպնոսողների համար: Եւ ինչպես խոստանում է հոդվածիս վերնագիրը, սկսեմ այդ աներևույթ, սակայն մոլորակի կյանքում լավ արմատացած գործառույթի պատրանքազերծման գործընթացը:
Փորձենք ծանոթ պատմությունների վրա ճշտել հիպնոսի հնարավորությունները, որպեսզի հոդվածս լոկ իրողության հաստատագրում չլինի, այլ միգուցե նաև դառնա պատրանքի հաղթահարման ազդանշան:
Հիպնոսի սահմանները կարող էն լինել բավականին ընդարձակ, այսինքն միաժամանակ հիպնոսվողների քանակը կարող է հասնել միլիոնների:
Եւ այդ բազմությանը հնարավոր է ներշնչել, որ ողջ ավազանի կամ գետի ջուրը վերածվել է կարմիր գինու: Եւ հիպնոսվածները իսկապես կունենան նման տեսիլք և համի զգացողություն:
Հնարավոր է նույնպես այդ հանրույթին ներշնչել, թե 2 ձուկը և 5 հացը կիսելով ու բաժանվելով չէն սպառվում և բավականեցնում են ներկաներին, որը մի բան էլ դեռ ավելանում է:
Հնարավոր է նաև հիպնոսվածներին ներշնչել հիպնոսելու հատկություն: Եւ այդ հիպնոսվածները կկարողանան ներշնչել իրենց ներշնչվածը: Նրանք էլ իրենց հերթին կկարողանան նոր հիպնոսողներ պատրաստել և ապահովել հիպնոսելու ժառանգականություն:
Իսկ առաջին հիպնոսողը կարող է իր ստեղծած ալիքին հանձնել իր մտքով անցած ցանկացած պատրանք: Հանրույթին հնարավոր է ներշնչել, թե նա ականատեսն է այլմոլորակայինների, հրեշտակների, չարքերի, ուրվականների և ն. :
Հանրույթին հնարավոր է ներշնչել, որ նա իր իբր կայացած մահապատժի և հարության ականատեսն է:
Եւ այդ ներշնչանքների շղթայում ամենաառանցքայինը վախն է, որը թույլ չի տալիս զարթնել հիպնոսից:
Հիպնոսելու հնարքը բավականին պարզ է: Բավական է մարդու շահը գրգռել, և նա հլու կամակատար է: Եւ նա կամակատար է այնքան ժամանակ, քանի դեռ շահը գրգռված է պահվում: Շահն է, որ մարդուն կամազուրկ է դարձնում:
Իսկ հիպնոսողներին մնում է միայն շահի նորանոր ձևեր մոգոնել:
Այնպիսի ձևեր, որ ծախսերի հետ կապված չլինեն:
Այնպիսի ձևեր, որ ապացույցի կարիք չունենան:
Այնպիսի ձևեր, որ խոստումների չկայացման մեջ մեղավոր դուրս գան հենց հիպնոսվողները:
Եւ խոստումներն են՝  լավ զգացողություն, հոգեկան վերելք, հրեշտակների կամ տիեզերական հովանավորի աջակցություն, երկնային դրախտ, …:
Արթնացի’ր Հայ Մարդ:
Դու քնել էիր քո մեծ գործերի մեծ հոգնությունից:
Եւ քո երազում քեզ այցելել են մեծ մղձավանջներ:
Սակայն զարթոնքիդ պահը եկել է:
Մոռացիր բոլոր օտարի կողմից շահերը խոստացված:
Հիշիր վերստին քո ազգի շահը:
Արթնացի’ր Հայ Մարդ, եկել է պահը:
Ցրի’ր պատրանքը քո մեծ Զարթոնքով:

Andranik



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ohan
Jan 19, 2011 23:34