Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, January 17, 2011 19:52 - 30 քննարկում

ՍՏԵՓԱՆ ՔԻՐԵՄԻԴՋՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՐԱԳՐՈՂ–ՄԵԿՆԱԲԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

ՍՏԵՓԱՆ ՔԻՐԵՄԻԴՋՅԱՆԻՆ
ՇՆՈՐՀՎՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՐԱԳՐՈՂ–ՄԵԿՆԱԲԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

Եթե որեւէ հայ մարդ ինքն իրեն հարց տա, թե արդյոք կա՞ .- հեռուստատեսային, լրատվական, մշակութային, հասարարկական, քաղաքական եւ ազգային բոլոր հարցերը ընդլայնակի եւ խորությամբ ներկայացնող հեռուստաժամ կամ ինտերնետային թերթ /լինի՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում/, ապա հարց տվողն ինքն իր հարցին անշուշտ պիտի պատասխանի, որ բացի Ստեփան Քիրիմիդջյանի «Լույսաշխարհից», հայկական իրականության մեջ չես գտնի նման լայն ընդգրկում ունեցող հեռուստատեսային եւ ինտերնետային միավոր:

Եվ ամեն ինչ սկսվեց «Լույս» թերթից՝ 15 տարի առաջ, 1996 թվականին, ապա Ստեփան Քիրիմիդջյանը «Լույսաշխարհ» հեռուստատեսությունը հիմնադրեց 10 տարի առաջ, 2001 թվականին, «Լույսաշխարհ» ինտերնետային հեռուստատեսություն եւ թերթը՝ 5 տարի առաջ: Փաստորեն, մենք ունենք՝ 15 տարի, 10 տարի եւ 5 տարի, հոբելյանական տարիներ: Եվ միայն մեկ մարդ, իր իսկ օրինակով, իր տքնաջան ամենօրյա աշխատանքով ու իր լայնախոհ տաղանդով ցույց տվեց, որ հայ մարդու մեկ բազամատաղանդ նվիրյալ անհատն ավելին է քան օտարների բազմահազարանոց բանակը եւ նրանց ֆիննանսական հնարավորությունները:

Իր գործին սիրահար եւ բացառիկ անկաշառ ազգայնական Ստեփան Քիրիմիդջյանը շատ փորձություններով է անցել ու մնացել է աննկուն, սկզբունքային, եւ միշտ կենսուրախ, եւ միշտ՝ աշխատանքային:

Եվ ահա, մենք՝ «Լույսաշխարհի» շուրջ կենտրոնացած համախոհների խումբը, որոշեցինք մեզ համար շատ հարգելի ու սիրելի Ստեփան Քիրամիդջյանին հայտարարել՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՐԱԳՐՈՂ–ՄԵԿՆԱԲԱՆ: Եվ սա՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ է, որն ըստ մեր կարծիքի, ավելի բարձր է՝ քան պետության կամ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրված կոչումները, քանզի ժողովրդի մեջ մասսայական ընդունելիություն եւ սեր կարող ես վայելել միայն ժողովրդի կողմից:

Ամեն օր Լուս-Անջելեսի հեռուստատեսությամբ Ստեփան Քիրիմիջյանին են դիտում տասնյակ հազարավոր ընտանիքներ, ամեն օր «Լույսաշխարհ» ինտերնետային կայքէջ են մտնում յոթ հազարից ավելի հայ մարդ:

Առողջություն եւ հաջողություն մաղթենք ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՐԱԳՐՈՂ–ՄԵԿՆԱԲԱՆ Ստեփան Քիրեմիջյանին եւ նրա ստեղծած հզոր սասնա ծուռ մանուկին՝ «Լույսաշխարհին»:

Արթուր Արմին /Լոս Անջելես/,
Հակոբ Գեւորգյան /ադմին, Լոս Անջելես/,
Հովհաննես Մարգարյան /ադմին, Ստրասբուրգ/,
Էդվարդ Հովհաննիսյան /ադմին, Արգենտինա/,
Հարություն Առաքելյան /Երեւան/,
Կարինե Հայրապետյան /Գերմանիա/,
Արամ Մկրտչյան /Գերմանիա/,
Թամար Գրիգորյան /Նյու Յորք/,
Աննա Տերյան /Լոս Անջելես/,
Վարդան Մանուկյան /Լոս Անջելես/,
Պապին Դավթյան /Գերմանիա/,
Ռոբերտ Մդիվանյան /ԱՄՆ/,
Արամ Հարությունյան /Դենմարկ/,
Հակոբ Հովսեփյան /Մոսկվա/



30 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արորդուհի
Jan 17, 2011 20:03