ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, January 16, 2011 18:11 - 8 քննարկում

83 ամյա Ջաք Գեւորգյանը պայթեցնող ելույթ ունեցավ Լոս-Անջելեսի UCLA համալսարանի Royce Hall սրահի մեջ, հանդիպելով 3 հազար հայ ուսանողների հետ:

Երեկ, Հունվարի 15-ին, լեգենդար բժիշկ Ջաք Գեւորգյանը /բժիշկ մահ/ ելույթ ունեցավ Լոս-Անջելեսում UCLA համալսարանի Royce Hall սրահի մեջ, հանդիպելով 3 հազար հայ ուսանողների հետ: Րաֆֆի Հովհանիսյանը ցեռուի կողմից նշանակված էր բեմի վրա Ջաքի հետ հարց պատասխան անցկացնելու համար: Սակայն Ջաք Գեւորգյանը իր բնավորության համաձայն, ինչպես միշտ, թքած ուներ իրեն վերահսկողների վրա: Ամբողջ իր ելույթի ընթացքում քարը քարի վրա չթողեց, Ամերիկան ղեկավարող ուժերին բացահայտելով, ասաց, որ ամերիկացիները նույնիսկ ժողովուրդ էլ չեն, այլ կոնֆեդերացիա /հավաքականություն/, որ ԱՄՆ-ը իսկի պետություն էլ չի, այլ բանդիտական կառույց է՝ աշխարհը վերահսկողների ձեռքում: Ասաց, որ ստրկության մեջ պահելու գործիքներից մեկը նաեւ քրիստոնեությունն է: Ասաց, որ ԱՄՆ-ի շահերը Հայաստանի դեմ են, եւ այն թշնամի է մեզ: Ասաց, որ Աղվանստան եւ Իրաք ԱՄՆ-ը մտել է իրեն հատուկ անօրինականությամբ՝ նավթի համար, իսկ Սեպտեմբեր 11-ն էլ սարքած էր: Ասաց, որ աշխարհի ամենաբարոյական ազգը հայ ժողովուրդն է ու նա կարող է դառնալ համաշխարհային լիդեր, եթե անհատի լիակատար ազատությունը ամրագրի իր սահմանադրության մեջ: Ամբողջ դահլիճը ցնցության մեջ էր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը խեղճացած աշակերտի նման կորցրել էր իրեն: Երբ սա փորձեց հակաճառել, Ջաք Գեւորգյանը պետական իրավունքի դասեր տալով բացահայտեց Րաֆֆիի անգիտությունը եւ դասեր տվեց նրան հենց բեմում: Դահլիճը ուրախությունից պայթեց: Ջաքը հուզված էր, խենթանալու աստիճան ուրախ էր, որ 3000 հայ երիտասարդություն կա ու նրանք իր արյունն են: Հաջորդ օրը Ջաքը պետք է մասնակցեր Գոլդեն Գլոբին, քանի որ Ալ Պաչինոն Ջաքի դերը խաղալու համար ներկայացված էր գլխավոր մրցանակի: Ջաքն ասաց, որ եթե չլիներ հայ ուսանողների հետ հանդիպումը, ապա ինքը չէր էլ գա Լոս-Անջելես մասնակցելու Գոլդեն Գլոբին: 83 ամյա ծեր գիտնականը, որը 8 տարի 2 ամիս բանտարկված է եղել ԱՄՆ-ում, հոգու արիությունը երբեք չկորցնելով, թքած ուներ իշխանությունների ահաբեկուների վրա: Նա կոչ արեց երիտասարդությանը ազատ մտածել եւ տարիքավորներին բանի տեղ չդնել, քանի որ նրանց ուղղեղները արդեն լվացված ու փչացած է այս երկրում: Րաֆֆի Հովհաննիսյանը, իբր կատակով ասաց, դե դուք էլ 83 տարեկան եք դուք էլ երտասարդ չեք: Ջաքը Ռաֆֆիին պատասխանեց, ձեզ համար չեմ կարող երաշխավորել, բայց ես կարող եմ երիտասարդների շարքում լինել, քանի որ իմ միտքը ազատ է համաշխարհայնացման լվացումներից:
Ջաքն ասաց, որ իր մասին ամենալավագույն ֆիլմը ոչ թե Հոլիվուդի նկարած ֆիլմն է, այլ փաստավավեգրական Right to Exit ֆիլմն է:  /neflix.com/

http://www.netflix.com/Movie/Right-to-Exit-Kevorkian/70123281?strackid=3b94226752cfc4f0_0_srl&strkid=2011330530_0_0&lnkctr=srchrd-sr&trkid=222336



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վահան
Jan 16, 2011 18:36