Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, January 15, 2011 0:28 - 5 քննարկում

Նա քարոզում էր մեզ ունենալ 100 ընկեր 100 ռուբլու փոխարեն:

Հագելի պրն Քերիմիդջյան,
շնորհակալություն հետաքրքիր վերլուծության համար։Կուզենայի շարունակել ձեր միտքը հասարակության և անհատի մասին։ Դեֆորմացիան, որ գոյություն ունի լիբերալ և ազատ շուկայի պարագայում, դա՝ մոլուցքն է ամեն ինչից եկամուտ կորզել, կամ ավելի շուտ դա մոլուցք չէ դա այդ համակարգի էությունն է։ Իսկ եկամուտ կամ շահ կարելի է կորզել միայն ու միայն հասարակության այլ անդամների հաշվին, դա նույնիսկ էներգիայի պահմանման օրենքով էլ այդպես է՝ ասել է թե եկամուտ կարող է կորզվել միայն անհավասար կամ անարդար ապրանքախոխանակությունից։ Այսպիսով նյութական բարիքները, որ ստեղծվում է մարդկանց սպառման համար ուշ թե շուտ կուտակվելու է մի խումբ “ճարպիկ” մարդկանց ձեռքին։ Այս տեսակ հասարակությունում ցեղային, ազգագցական, ազգային կապերը ավելի ու ավելի կթուլանան, զիջելով այն կապերին, որոնք պայմանավորված են նյութական շահով։ Այսպիսի հասկացողությունն էր ինչպիսին են ՝ հանուն Հայրենիքի, հանուն ընկերության, հանուն պատվի և այլն կամաց-կամաց կձկտեն վերացման (եթե չի վերացել արդեն)։ Այս նույն հարցերի շուրջ խոսաքցությունները հանգեցրին մարքսիզմի առաջացմանը և ավարտվեց հոկտեմբերյան հեղաշջմամբ։ Այդ ձևավորված պետությունը զսպաշապիկ հանդիսացավ այդ եկամուտ կորզելու մոլուցքի դեմ (չնայաց դա արվեց շատ ծայրահեղ խիստ ձևով) ի նպաստ հասարարական շահի։ Անբողջ այս հետ խորհրդային ժամանակահատվածում և նաև դրանից ել առաջ, սովետի մեջ գոյություն ունեցող “այլախոհաների” կամ դիսիդենտների միջոցով, մեզ այնքան ասեցին, որ ԽՍՀՄ-ը ահավոր չարիք էր, որ նա հրեշավոր համակարգ ուներ, որ մարդը այնտեղ ստրուկ էր և դա ձևավորվեց այնպիսի ամուր կարծրատիպ, որը ոչ մի պարագայում տեղ չի թողնում նույնիսկ քննարկել, թե արդյոք ինչ համակարգ էր դա, ինչ լավ կողմեր ուներ և արդյոք հնարավոր էր պահպանել այն։ Ես ներկայացնում եմ, երևի, այն վերջին սերունդը այդ մեռած երկրի, որ հասցրեց մի փոքր ճաշակել “տոտալիտարիզմի” “պրոլետարների դիկտատուրայի” “դառը” հմայքը ։ Եվ հիմա, իմ 10 տարիների կյանքը “ամենա” դեմոկրատական կապիտալիստական երկրում բերում է ինձ մի խորհ համոզման , որ մարդկային արժեքների տեսանկյունից սովետը շատ ավելի բարձր բարոյական արժեքների վրա էր կանգնած քան այս ամենա “ժողովրդավարական” երկիրը, այո կարող է կենցաղայի տեխնիկայի տեսանկյունից հետ էր (ռազմականով երբեք չի զիճել) , բայց մարդիկ ավելի մոտ էին իրար, կար ավելի ընտանեկական մթնոլորդ։ Նա քարոզում էր մեզ ունենալ 100 ընկեր 100 ռուբլու փոխարեն։ Այդ երկրի մտքին երբեք չի եղել կործանել ԱՄՆ կամ հայտարարել այն չարիքի կայսրություն։ Իհարկ է կային շատ թերությունն էր, բայց այդ թերությունները այքան անուղղելի չէին, որ նորից վերադառնայինք այս մեռնող և մեղմ ասած ավելի նվազ մարդկային սիստեմին։ Այն սերունդները, որ ապրել են այդ ժամանակահատվածում և դեռ վերջնականապես զոհ չեն գնացել ջհուդա-վաշխառուական մեդիայի մամլիչի տակ, պարտավոր են ճիշտ վերլուծություններ անեն այդ անցած ժամանակահատվածի մասին, համեմատել թե ինչ ստացան արդյունքում, որպեսի ճիշտ պատգամ թողնենք մեր գալիք սերունդներին իրենց ձգտումների և նպատակների մեջ։ Մի գուցե դա նրանց կօգնի հիմնել համակարգ և հասարակություն, որտեղ մարդկային աժեքներն են ընկած ամեն ինչի հիմքում և ոչ թե տնտեսական արդունավետությանը, այսինքն մի գուցե նյութական իմաստով մի քիչ պակաս կլինի, բայց ավելի մարդկային՝ այլապես ում է պետք այդ տեխնիկական առաջընթացը, եթե, օրինակ, աշխարհի ամենա լավ, տեխնիկապես հագեցված հեռախոսից պետք է խոսես միայն սրիկաների հետ։
Արմեն, Գլենդել



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արորդուհի
Jan 15, 2011 12:10