Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Friday, January 14, 2011 23:40 - 6 քննարկում
Ինչպե՞ս եք կարծում , եթե այսօր եկեղեցին լծված է նոր սերնդի զանգվածային ապուշացման գործին…
« Քո էությունից պիտի բխի Աստվածապաշտությունը …
Այլ եթե քեզնից դուրս կա Աստված , ապա դա զինակիցն է ուրիշների , և նրանք քեզ հետ կվարվեն , որպես անոգի առարկայի »: Հայկ Ասատրյան « Ելքի կամք »
Ցանկացած գաղափարախոսություն՝ ինչպիսին էլ այն լինի , եթե չի օգնել ու չի օգնում Ազգի ու Պետականության զորացմանը , ուրեմն ոչ միայն անպիտան է , այլև՝ խիստ վտանգավոր : Մասնավորապես ինձ , տվյալ պահին անիմաստ է թվում թեոլոգիական դետալներ ճշտելն ու գաղափարներին զուտ գիտական մոտեցում ցուցաբերելը : Որևէ կոնկրետ վարդապետություն պետք է դիտվի իր ամբողության մեջ . հայանպա՞ստ է արդյոք այն , զորացնու՞մ է Ազգի միտքն ու հոգին , սնվում է Նրա՞ Արմատներից , թե՞ թուլացնելով Ազգի հիշողությունը ՝ տանում է նրան դեպի ինքնակործանում : Եթե բոլոր ժամանակներում քրիստոնեությունը հանդիսացել է բացառապես քաղաքական գործոն , եթե Հայ եկեղեցին 1700 տարի եղել է քաղաքական հետաքրքրություններ ունեցող ամենահավակնոտ կառույցը , որը հանդգնել է Ազգի գոյությունը պայմանավորել միայն ու միայն իր վարդապետության առկայությամբ , ապա՝ սրանց հանդեպ զուտ թեոլոգիական հետաքրքրությունը ժամանակի զուր վատնում է : Ինչպե՞ս եք կարծում , եթե այսօր եկեղեցին լծված է նոր սերնդի զանգվածային ապուշացման գործին , ապա միամտություն չէ՞ արդյոք՝ հատկապես «Լույսաշխարհում» , խնդիրը քննարկել միայն պատմափիլիսոփայական տեսանկյունից :
Գևորգ Հովհաննիսյան
6 քննարկումներ
A,Askojan