ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, January 11, 2011 8:37 - 8 քննարկում
ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ.-Քրիստոնեության այսօրվա համարյա բոլոր արտահայտություններն ինձ ծանոթ են:
Հարգելի Կարեն, հետաքրքիր հարցադրումներ եք առաջադրում, որը
ինձ էլ էր տանջում 25-30 տարի առաջ, երբ սկսեցի իմ որոնումները:
Ասեմ նաեւ, որ ինքս մատերիալիստ չեմ եղել, եւ ինչպես դուք, միշտ
փորձել եմ ինքս ինձ համար, քիչ-թե շատ, պարզել գոյության գաղտնիքը: Նախ
ասեմ, որ Ձեր նշած հեղինակներին ծանոթ եմ, սակայն չեմ կիսում ձեր
կարծիքը, թե նրանք ուղիղ վկայել են նման մարդու գոյության մասին: Նրանց
մութ ակնարկներից կարելի է ենթադրել թե դա փաստ է՝ եթե շատ ես ուզում:
Բայց դա այդպես չէ: Հիմա գանք 2-րդ եւ 3-րդ դարերի քրիստոնեա
համայնքներին եւ նրանց քրիստոնեական հավատքին: Նախ, նրանց թեոլոգիան
լրիվ ուրիշ էր, քան այսօրվա բոլորին հայտնի «Նոր Կտակարանը»
/Կումրանի, Նագ-Համադիի, Մեռյալ Ծովի ձեռագրերի հավաքածուներն ինձ մոտ
կան/: Նրանք երբեք չէին ընդունում, որ պատմական անձը տիեզերական
միածին Լոգոս կարող է լինել: Իսկ Յահվեին նրանք համարում էին՝
Դեմիուրգ, իսկ որոշ գնոստիկների խմբեր Յիսուսին համարում էին միայն
ուսուցիչ: Ամեն դեպքում, Պլատոնիզմի, Եգիպտական էզոտերիզմի եւ
ամենակարեւորը՝ Միհրականության էլեմենտներով հարուստ 1-3-րդ դարերի
քրիստոնեական այս հավատամքն ուներ լրիվ տարբեր թեոլոգիա՝ այսօրվա
քրիստոնեական Հին եւ նոր կտակարանների «կանոնավորված» տարբերակից
լիովին տարբեր: Հիմա գամ երկու կարեւոր բանի:
1-ին, նախ քրիստոնեական
սրբերի վարքի մեզ հասած պատմությունը՝ չափազանցածված գրականություն է,
եւ ոչ թե՝ փաստ:
2-րդ, գոյություն ունի մարդկային հոգեբանությունը:
Պարապսիխոլոգիան ապացուցում է, որ հավատամքը վերին ուժի նկատմաբ, ինչ
անուն էլ, որ այն ունենա, լինի սխալ թե ճիշտ, մարդուն դնում է
ներշնչանքի ծայրահեղության մեջ՝ նա կամ «ծայրահեղ» ազնվանում է կամ
հակառակը: Հոգեւոր օբյեկտիվիզմը՝ թաքնագիտական ուսմունք է, ցավոք,
պարզ հավատալով, կիսագրագետ անհատը երբեք չի կարող ունենալ հոգեւոր
լուսավորություն /Enlightenment/. Սակայն, որպեսզի մանրամասն նման
բարդ հարցերի մեջ չխորանանք, քանի-որ այս «Լույսաշխարհի» ֆորմատի մեջ
դա հնարավոր չէ անել, ասեմ ամենակարեւորը: Նույնիսկ ամենահոգեւոր
հավատամքը, երբ դառնում է աշխարհիկ կայսրապաշտության հենասյուն, նա
դադարում է լինել հոգեւոր, հատկապես, եթե այն դառնում է պետության
միակ պաշտոնական կրոնը: Այն վեր է ածվում դոգմայի, զոհից դառնում է
մարդասպան: Հալածվողից վեր է ածվում հալածողի եւ այլն: Հիմա,
Կոստանդին կայսեր, որը պոռնկաբարո մի դեբիլ էր, քրիստոնեա գրականագետների
/հրեական/ խմբով, ոչ մի կապ չուներ վաղ
քրիստոնեական հոգեւոր համայքների հետ: Նրանց նպատակը աշխարհիկ,
քաղաքական էր: Իշխանության գալով նրանք առաջին հերթին ֆիզիկապես
ոչնչացրեցին հենց գնոստիկներին թե՛ Բյուզանդիայում, թե՛ Հայաստանում
եւ հին կտակարանը միացրին նորի հետ /միայն թե կարդաք, թե ինչ
ավանտյուրաներով դա արեցին, օգտագործելով թե սուտը, թե զորքը/: Սիրելի
Կարեն, այսօր թե՛ Հայաստանում, թե՛ ամենուր կան Կրիշնա գիտակցականներ:
Նրանք ազնիվ, պարզ հավատացյալներ են, օրեկան 8 ժամ աղոթքի մեջ,
սրբակյաց եւ այլն, ինչպիսին դուք նկարագրում եք Հռոմեական
կայսրության մեջ քրիստոնեա համայնքներին: Սակայն, իրականում այս
Կրիշնա գիտակցականները ինքնաներշնչմամբ գրգռվող ծայրահեղականներ են,
որ բացառում են որեւէ ուրիշ հոգեւոր ճանապարհ, եւ նույնիսկ չգիտեն, որ
Կրիշնան նույնպես Դեմիուրգ է: Նրանց այսօրվա անբասիր վարքը եւ
հավատամքային ծայրահեղությունը ընդունե՞նք, որպես ճշմարտություն ու
վե՞րջ: Իհարկե՝ ո՛չ: Քրիստոնեության այսօրվա համարյա բոլոր
արտահայտություններն ինձ ծանոթ են: Եվ պիտի ասեմ, որ քրիստոնեությունը
չունի ընտրված անհատի հոգեբարշրջման աճի եւ հոգեւոր կենսոլորտի հետ
կապի համակարգ, եւ չի էլ ունեցել: Քրիստոնեական թեոլոգիան միշտ
ծառայել է կոսմոպոլիտ աշխարհակայսրական համակարգի հաղթանակի համար ու
նրանում հոգեւոր բան չկա: Հայ եկեղեցին այսօր ոչ թե հոգեւոր կառույց
է, այլ միջնադարյան հայկական տրադիցաների /կնունք, թաղում,
ամուսնություն եւ այլն/ թույլ թանգարանային էքսպոնատ, որը օտար ուժերը
փորձում են օգտագործել եւ հայ ինքնությունը հեռացնել իր գենետիկական
արմատներից: Օրինակ, դուք գիտե՞ք, որ աղոթքի ժամանակ օտար բառ կամ
անուն արտասանելիս, որը խորթ է այս կամ այն գենոտիպի վիբրացիային՝
լեզվին, հաղորդակցություն տեղի չի ունենում: Դուք գիտե՞ք, որ եթե
աղոթքի ժամանակ մտքով կենտրոնանում ես Յիսւոսի վրա որպես պատմական
անձ, ապա երբեք հոգեւոր կենսոլորտի հետ կապ չի ստեղծվում: Մաքսիմում
դուք կարող եք հոգեմտային աուրայով տեղափոխվել ժամանակի մեջ: Գոնե
Տաթեւացու աղոթքի տաս օրենքները հուշում են այդ մասին: Այսօր, հայ
եկեղեցու սպասավորները չունեն տարրական հոգեւոր բարոյականություն,
նրանց նյութապաշտությունը եւ շահամոլությունը ակնառու է: Մի խոսքով:
Հարգելի Կարեն, ես պատկանում եմ այն մարդկաց շարքին, որոնք անհանգիստ
են մեր ժողովրդի լինելիությամբ եւ ապագայով: Ու գտնում եմ, որ մեր
ժողովուրդը կանգնած է մեծ վտանգի առջեւ ու դրա պատճառը նրա հոգեւոր
անգրագիտությունն ու անձնապաշտությունն է՝ այսօրվա հայ եկեղեցու
գլխավորությամբ, որը ո՛չ ազգային, եւ ո՛չ էլ հոգեւոր ուղղվածություն
ունի:
ARTUR ARMIN
8 քննարկումներ
Ashot Makhmuryan