ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, January 7, 2011 23:57 - 1 քննարկում

Նույնիսկ Սոկրատի դեպքում կիրառվեց օրենքը…

Նախ, Սոկրատը խախտել էր օրենքը, որի ձեւավորումը հե՛նց իրենց փիլիսոփայական դպրոցին էր պատկանում: Այսինքն, նույնիսկ Սոկրատի դեպքում կիրառվեց օրենքը: Սա արիական հասարակության վարքագիծ է, եւ ոչ թե՝ հոտային ցեղի հոգեբանության արտահայտություն: Այս մասին փայլուն եւ մանրամասն ներկայացված է Պլատոնի մոտ: Երկրորդ՝ քոչվորական կամ ավելի ճիշտ հոտային հոգեբանությամբ ազգերը անհատական ազգերից առաջին հերթին տարբերվում են աանհատի ազատ խոկումը սահմամանփակումով կամ արգելումով: Հոտի մեջ անհատը չունի իր լիարժեք անձնականությունը /ես-ը/, այն վերապահված է հոտին: Այսօր, գոյաբանական աշխարհի մասին աշխարհայացք ձեւավորում է գիտությունը: Այն իր սարսափելի սխալներով հանդերձ հսկա մի մանուկ է, որն առաջընթաց է ստեղծում մարդային կեցության եւ ընդհանուր զարգացածության համար /օրինակ, եթե չլիներ ինտերնետը, միլիոնավոր մարդիկ չէին կարող շփվել եւ ունենալ ընդհանրական կարծիքներ/: Հազարավոր տարիներ առաջ ստեղծված բարոյահոգեբանական համակարգերը մոտ ապագայում չեն աշխատելու ընդհանրապես, հատկապես երբ դրանք չունեն հոգեւոր կենսոլորտի հետ մետաֆիզիկական կապի համակարգ եւ ուսմունք: Այսօր, կարծում եմ, հայ մտավորական սերուցքի առջեւ ծառացած է ամենակարեւոր մի խնդիր՝ մեր գենոտիպին հարմար ձեւավորել հոգեւոր-բարոյական արժեհամակարգ, որը իր մեջ կներառի թե՛ մեր գնոտեսակի սկիզբը եւ ընթացքը, ե՛ւ կուրվագծի ապագայում մեր լինելիության ճանապարհները: Այս առումներով, կառչած մնալ քրիստոնեական թեոլոգիական դոգմատիզմից՝ սխալ է: Միջնադարյան եկեղեցիական մեր մշակութային ձեռքբերումները ոչնչացնել՝ ամենամեծ սխալն է: Դա հատուկ է միայն 4-րդ դարի օտար ծագում ունեցող հայ քրիստոնեաներին կամ 1917 թվականին Ռուսաստանում հրեական ծագում ունեցող հեղափոխականներին: Ոչնչացրին՝ քանի-որ իրենցը չի ու նրանց պետք էր տվյալ ազգի ոգին ու հիշողությունը լուծարել: Մի խոսքով:
Ուզում եմ նաեւ, որ մեր բոլոր ընթերցողները բացեն այս սայթը եւ ուշադրություն դարձնեն միջուկային-գենետիկայի ձեռքբերումներին, որտեղ գիտականորեն ցույց է տրված, որ հայերեն լեզուն /8-9 հազար տարի առաջ/ Նախահնդեւրոպական մայր լեզվից բաժանված ինքնուրույն լեզու էր: Սա ոչ թե պատմաբանների մտավարժանք ու ֆալսիֆիկացիա է, այլ գենետիկական լեզվաբանություն: Կան տգետներ /Մոսկվայից/, որ ճամարտակում են ի դեմ, թե իբր հայ ժողովուրդը 3 կամ 5 հազար տարեկան է ու ես իբր ոչ գիտական բաներ եմ գրում: Նման անգրագետները թող նախեւ առաջ ճանաչեն իրենց ինքնությունը, իհարկե, եթե խառնածիններ չեն:
Այս ծավալուն աշխատության մասին կա համառոտ հոդված գիտական «letters to nature» գիտական ամսագրում:
http://homepage.univie.ac.at/brian.metscher/Gray03_LangEvo.pdf



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հարօ Մհերեան (մաթեմատիկոս)
Jan 8, 2011 2:37