Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, January 6, 2011 15:02 - 1 քննարկում

Ձեր, այսպես ասած, Մոսկովյան պատեհապաշտների խմբակին խորհուրդ կտամ…

Գասպար Ասատրյանին:
Նախ, սովորեք հայերեն գրագետ գրել, երկրորդ՝ քիչ թե շատ ուսումնասիրեք կամ գոնե կարդացեք հայոց պատմությունը ոչ թե դասագրքերով, այլ բնագրերով /Տաթեւացին հայոց հին հավատամքի մասին ոչինչ չի գրել եւ այն չի պաշտպանել/: Զարմանում եմ ձեր անտեղյակության եւ անգրագիտության վրա: Եվ ամենակարեւորը՝ մի փորձեք իմ խոսքերը վերափոխել, հայ հին հավատամքը այսօրվա եկեղեցու դեմ գործածե՞լ. որեւէ մեկը նման բան չի քարոզել: Փորձք ձեր մտքերը պարզաջրել ինքներդ ձեզ համար՝ անընդհատ հակասում եք ինքներդ ձեզ: Մի դեպքում գրում եք թե,- «Քրիստոնեությունը համարվում է ազգային գաղափարախոսության… տարրերից մեկը», մյուս դեպքում գրում եք,- «Եկեղեցուն կտրել ժողովրդից և մեր ձեռքբերումները ներկայացնել որպես ժողովրդի գենետիկական հրաշագործություն ուրիշ ոչինչ է քան տխմարություն»: Նախ, թույլ տվեք ուղղել ձեր գրավոր տգիտությունը՝ ոչ թե,- «եկեղեցուն կտրել», այլ պետք է լինի՝ եկեղեցին կտրել. փորձեք սովորել հայերեն գրել: Երկրորդ, հայ եկեղեցու գործունեությունը եւ քրիստոնեական թեոլոգիան տարբեր բաներ են: Իսկ հայոց եկեղեցին ու նրա գործունեությունը չի կարելի համարել 1700 տարվա մոնոլիտ երեւույթ: Որեւէ կառույց, այդ թվում հայ եկեղեցին, դա մարդկանց այս կամ այն խմբի գործունեությունն է տարբեր ժամանակահատվածներում: Եվ հայ ժողովրդի պատմության ընթացքում հայոց եկեղեցին ունի ե՛ւ գործունեության սարսափելի սեւ էջեր, ե՛ւ փառավոր էջեր: Այնպես որ… հայ եկեղեցու պատմությունը միանշանակ ներկայացնել 1700 տարվա լուսապսակով եւ թաքնվել այդ լուսապսակի տակ չի հաջողվի: Այսօր Հայաստանում բոլորը գիտեն, որ հայ եկեղեցականը /մեծամասնությունը/ նյութապաշտ է, ունի իր անձնական շահերը, եւ իր գործունեությամբ՝ թքած ունի թե՛ ազգային, թե՛ հոգեւոր գաղափարների վրա:
Ձեր, այսպես ասած, Մոսկովյան պատեհապաշտների խմբակին խորհուրդ կտամ, որ եկեղեցու այս կամ այն սպասավորի խամաճիկը դառնալուց առաջ, ինքներդ ձեզ համար պարզեք՝ ի՞նչ է նշանակում ազգային ինքնություն /դուք նոււյնիսկ չգիտեք, որ ժամանակակից մոլեկուլյար գենետիկան եւ լեզվաբանությունը պարզել են, որ հայերեն լեզուն առնվազն 8 հազար տարեկան է, իսկ դուք գրում եք՝ 5 հազար: Խորհուրդ կտամ կարդալ՝ Քուինտին Աթկինսոն, Ռասսել Գրեյ, Քոլին Ռենֆիու, Քալվարի-Սֆորզա, «Գենետիկան եւ լեզվաբանությունը» /:
Իսկ վերջում ձեր տգիտությունը փարատելու համար ասեմ, որ հայոց հնագույն հավատամքը կրոն չէ՛: Այն բնազանցական /մետաֆիզիկա/ ուսմունք է՝ բնության, գոյաբանական աշխարհի եւ էության մասին: Ուսմունք է, որը վեր է որեւէ

կրոնական ուղղությունից եւ եկեղեցական ադմինիստրատիվ կարգավիճակի կարիքը չունի: Ավելին, ճշմառիտ ազգայնականները չեն պայքարում հայ եկեղեցու դեմ, այլ երբ անհրաժեշտ է՝ քննադատում են եկեղեցական սպասավորների ապազգային գործունեությունը:
Ամենակարեւորը, ազգային գենոտիպի եւ նրա գաղափարախոսության՝ մեր հնագույն ազգային-հոգեւոր գաղափարախոսության այս ուսմունքը, ի տարբերություն 4-րդ դարի քրիստոնեա-բոլշեւիկների, չի արգելում կամ սահմանափակում ահատի ազատ խորհելու կամ հավատամքի ուղղություն ընտրելու իրավունքը /նախաքրիստոնեական Հայաստանում կային բազմաթիվ, այդ թվում քրիստոնեա գնոստիկների հավատամքային եկեղեցիներ, որոնք ոչնչացվեցին Գիրիգոր Խավարիչի գլխավորությամբ/:

Որեւէ հայ մարդ իր էությամբ նախ ներկայանում է որպես ազգային տեսակ, եւ հետո է միայն ԿՐՈՒՄ այս կամ այն կրոնը:

Արթուր Արմին,

պատվավոր դոկտոր,
«IASNS» /Բնության եւ հասարակական գիտությունների միջազգային Ակադեմիա/

Լոս-Անջելես, 01/06/11



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Jan 7, 2011 19:47