Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, January 6, 2011 17:39 - 6 քննարկում
Հայ ժողովուրդը մեղքի մեջ է…
Աստծո պատվիրանների, ուղղակի կամ ոչ ուղղակի խախտումը, դրանցից հեռանալը կամ դրանց կատարումից հրաժարվելը ծնում է Մեղքը: Մեղքը անհատի կամքի գործողության հետևանք է, որը հատուցման է տանում: Հայ Հոգևորականը պարտավոր է խոստովանել այն մեղքերը, որոնք հիշում է Հայ ժողովուրդը և թողություն հայցել իր կատարած մեղքերի համար հայ ժողովրդից: Քանի դեռ Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) չի ապաշխարել Հայ ժողովրդի առաջ, մենք կմնանք միշտ նույն կոտրած տաշտակի առջև: Հոգևորականին տրված է իշխանություն` կապել և արձակել: Այն, ինչ կկապվի և կարձակվի երկրի վրա, կապված և արձակված կլինի երկնքում: ՀԱԵ –ն պատմական մեղքեր ունի և ՀԱԵ-ի Բարձր Հոգևորականները պետք է հոգեպես ազատվեն պատմական մեղքից, ամենն անիմաստ է դառնում , եթե խոստովանողն ՀԱԵ –ն անկեղծ զղջում չունենա: Մենք` իբրև աստվածապաշտ ժողովուրդ, պարտավոր ենք պահպանել մեր ավանդույթները, կարգերն ու կանոնները, որոնք մեզ ավանդել են մեր Արարչական Հավատամքի հայրերը: Ես կոչ եմ անում պահպանել ավանդույթները, լինել ողջամիտ և մեղադրել, բայց տալ հնարավորություն թողության համար : Մենք չպետք է ընկնենք նոր գաղափարների հետևից: Հայը ժողովուրդը մեղք գործելով չէ ապրում այլ արարելով ,սակայն հայհոյանքը և բարոյականությունը մեկ ճշմարտություն են :
Զերծ մնանք մեղք գործելուց , մաքրվենք հոգեպես իսկ մաքուր հոգին կտա մեզ մաքուր մարմին:
Արամ Մկրտչյան, Germany
6 քննարկումներ
Arthur Armin